Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հանձնաժողովի նախագահ

                                                          ԳԵՎՈՐԳ  ՍԵՐԺԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
                                                   
                                                 ԱՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահ
                                                 
                                                 Պաշտոնն ստանձնել է
                                                 
                                                 29.12.2020

 

Կենսագրական տվյալներ
 
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1980 թվականի  մարտի 7-ին, Ստեփանակերտ քաղաքում:
Կրթություն
1997-2003 թվականներին սովորել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, «Տնտեսագիտություն և ինֆորմատիկա» ֆակուլտետում:
2003-2006 թվականներին սովորել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, «Տեղեկատվական համակարգեր ֆինանսատնտեսագիտական բնագավառ» ֆակուլտետում:
2012-2014 թվականներին սովորել և ավարտել է ԱրՊՀ-ի    «Կառավարում» ֆակուլտետի  մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն
2003-2004 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում համակարգչական ծառայության և սպասարկման բաժնում՝ որպես մասնագետ:
2004-2011 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես համակարգչային  ծառայության և սպասարկման բաժնի պետ:
2011-2014 թվականներին նշանակվել  է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ:
2014-2018 թվականներին աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:
2018-2020 թվականներին աշխատել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:
2020թ. հուլիսի 17-ին նշանակվել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ 2020թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով Գևորգ Սերժի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ 2022թ. հուլիսի 12-ի հրամանագրով Գևորգ Սերժի Գրիգորյանը վերանշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝  հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

Այլ տվյալներ
1998-1999 թվականներին  ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում:
2020թ հուլիսի 4-ին NՆՀ-77-Ա Նախագահի հրամանագրով շնորհվել է ԱՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Last modified onԵրկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 12:46