Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Պատմությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ստեղծվել է 2007թ. հուլիսի 12-ին՝ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում կարգավորում իրականացնելու նպատակով՝ որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին:
2007թ. հուլիսի 12
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Վաչե Սուրենի Ադամյանը
Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Գարիկ Զոհրապի Ավանեսյանը,
Հանձնաժողովի անդամ` Հայկ Ցոլակի Թորոսյանը,
Հանձնաժողովի անդամ` Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյանը,
Հանձնաժողովի անդամ` Աիդա Արտյոմի Ավագյանը:
Հանձնաժողովի առաջին կազմակերպչական կառուցվածքը բաղկացած էր 4 ստորաբաժանումներից` սակագնային քաղաքականության և ֆինանսական վերլուծության, իրավաբանական, մեթոդաբանության, հետազոտությունների, լիցենզավորման, մոնիթորինգի և վերահսկողության ու վարչատնտեսական բաժիններից:
2010թվական հունիսի 18 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վաչե Սուրենի Ադամյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նույն օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը՝ երկու տարի պաշտոնավարման ժամկետով:
(Հանձնաժողովի անդամներ` Աիդա Արտյոմի Ավագյանը և Հայկ Ցոլակի Թորոսյանը, լիազորությունների ժամկետի ավարտից հետո վերանշանակվել են Հանձնաժողովի անդամի պաշտոններում):
2010 թվական հուլիս - Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյանը նշանակվել է Հանձնաժողովի աշխատակազմի հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի բաժնի պետ:
2010 թվական հոկտեմբեր - Սևակ Անատոլիի Բեգլարյանը նշանակվել է Հանձնաժողովի անդամ:
Հանձնաժողովի երկրորդ կազմակերպչական կառուցվածքը բաղկացած էր չորս ստորաբաժանումներից` հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի, հետազոտությունների, վերլուծության և կիրարկման, իրավաբանական, մեթոդաբանության և լիցենզավորման, հաշվառման և վերահսկողության բաժիններից:
Հանձնաժողովի երրորդ կազմակերպչական կառուցվածքը բաղկացած էր չորս ստորաբաժանումներից` հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի, տնտեսական մրցակցային միջավայրի հետազոտության, վերլուծության և վարչական վարույթի, հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման, հաշվառման և վերահսկողության բաժիններից:
Համագործակցություն
2010 թվական հոկտեմբերի 2
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր` ձգտելով երկու մարմինների հետագա մերձեցմանը, պետական կարգավորման ոլորտներում օրենսդրությունների և դրանց կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցմանը, երկու հանձնաժողովների համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնաժողովի ինտեգրմանը միջազգային կառույցներին:
2010 թվական հոկտեմբերի 16
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր հաշվի առնելով տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման դերը շուկայական տնտեսության արդյունավետ զարգացման և խթանման գործում, ինչպես նաև կարևորելով մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման հարցում Կողմերի միջև համագործակցության ամրապնդումը:
2011 թվական մարտի 28
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր: Հաշվի առնելով հեռուստատեսության և ռադիոյի` որպես զանգվածային լրատվական միջոցների դերը հասարակության մշակութային, կրթական, սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական տեղեկատվության մատչելիության գործում, և այդ կապակցությամբ նշված բնագավառի արդյունավետ զարգացման և խթանման համար, կարևորել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության իրականացման հարցերում Կողմերի պետական կարգավորման ոլորտում օրենսդրությունների և կիրարկման մեխանիզմների ներդաշնեկեցումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնաժողովի ինտեգրումը միջազգային կառույցներին:
2011 թվական հուլիս - Հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ է նշանակվել Միքայել Սամվելի Վիրաբյանը:
2012 թվական հուլիսի 12 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով:
2013 թվական ապրիլի 23 - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Շահրամանի Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` նույն օրը Լևոն Ստեփանի Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
2013 թվական հուլիսի 18 - Հանձնաժողովի անդամ է նշանակվել Գագիկ Համոյի Խաչատրյանը՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
2013 թվական հուլիսի 18 - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Սևակ Անատոլիի Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Լիանա Վլադիմիրի Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով։
2014 թվական օգոստոսի 8 - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Մարինա Ավլադիկի Սարգսյանը նշանակվել է հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
2015 թվական հոկտեմբերի 19 - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լիանա Վլադիմիրի Ավանեսյանը վերանշանակվել է հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
2016 թվական ապրիլի 29 - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի՝ ստորագրած հրամանագրով ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը:
2016 թվական հուլիսի 12 - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Սամվելի Վիրաբյանը նշանակվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
2018 թվական հուլիսի 18 - ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Գագիկ Համոյի Խաչատրյանը վերանշանակվել է հանձնաժողովի անդամ՝ մինչև 2023թ. հուլիսի 18-ը պաշտոնավարման ժամկետով:
2019 թվական հունվարի 31 - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Շահրամանի Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
2019 թվական փետրվարի 12 - ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Սամվելի Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով՝ ազատվելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
2019 թվական փետրվարի 18 - ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արկադի Իվանի Սողոմոնյանը նշանակվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019թ. մարտի 29-ի N 11 Ա որոշմամբ հաստատվել է Հանձնաժողովի նոր կանոնադրությունը և վերակազմակերպման արդյունքում ձևավորվել է հետևյալ կառուցվածքը.
♦ հանրային ծառայությունների կարգավորման վարչություն,
♦ իրավաբանական և լիցենզավորման վարչություն,
♦ տնտեսական մրցակցության պաշտպանության բաժին,
♦ կազմակերպչական, վերահսկողական, վերլուծական աշխատանքների համակարգման և մոնիթորինգի բաժին,
♦ հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժին:
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019թ. մարտի 29-ի N 11 Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություն և Հանձնաժողովի 2020թ. ապրիլի 29-ի N 24-Լ որոշմամբ հաստատվել է «ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի «Աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Կանոնադրությունը և հաստատվել է հետևյալ կառուցվածքը.
♦ հանրային ծառայությունների կարգավորման վարչություն,
♦ իրավաբանական և լիցենզավորման վարչություն,
♦ տնտեսական մրցակցության պաշտպանության բաժին,
♦ հաշվառման, վերլուծության և վերահսկողության բաժին,
♦ հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժին,
♦ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին:
2019 թվական օգոստոսի 8 - Մարինա Ավլադիկի Սարգսյանը վերանշանակվել է հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2024թ. օգոստոսի 8-ը:
2020 թվական հուլիսի 15 - ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Սամվելի Վիրաբյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
2020 թվական հուլիսի 17 - ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ վաղաժամկետ դադարեցվել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Արկադի Իվանի Սողոմոնյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
2020 թվական հուլիսի 17 - ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Վոլոդյայի Միրզոյանին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
Նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Գևորգ Սերժի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
2020 թվական հոկտեմբերի 19 - ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դադարեցվել են հանձնաժողովի անդամ Լիանա Վլադիմիրի Ավանեսյանի լիազորությունները:
2020 թվականի նոյեմբերի 2 - ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Վոլոդյայի Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
2020 թվական դեկտեմբերի 29 - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրամանագրով Գևորգ Սերժի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով՝ ազատելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
2020 թվական դեկտեմբերի 30 - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրամանագրով Սերգեյ Ալբերտի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
2021 թվական փետրվարի 1 - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արմեն Գարիի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Աշխատակազմ
2022 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմը գործում է հետևյալ նոր կառուցվածքով.
● Հանրային ծառայությունների կարգավորման վարչություն՝
→ Էներգետիկայի և ջրային համակարգի կարգավորման բաժին,
→ Հեռահաղորդակցության և փոստային կապի կարգավորման բաժին.
● Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչություն.
● Հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժին.
● Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին.
● Վերահսկողության, վերլուծության և լիցենզավորման բաժին.
● Քարտուղարության բաժին.
● Անձնակազմի կառավարման բաժին:
Հանձնաժողովը` յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը:

 

Last modified onԵրկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022 13:00