Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժին

Հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժնի գործառույթներն են՝
1) հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում գործունեության լիցենզավորման, մասնավորապես՝ մրցույթների հայտարարման և անցկացման հետ կապված աշխատանքների իրականացում,
2) մրցութային առաջարկների ուսումնասիրության արդյունքների ամփոփում և համապատասխան եզրակացության ներկայացում,
3) լիցենզիաների պայմանների կատարման նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացում,
4) հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրության պահանջների խախտման դեպքերում պատասխանատվության ենթարկման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
5) բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ստացում, վերլուծություն,
6) բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակում, վարչական վարույթների իրականացման և ընդունված ակտերի կատարման ապահովում, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախապատրաստում և այլ աշխատանքների իրականացում,
7) բաժնի իրավասությունների սահմաններում հանձնաժողովի կարծիքին ներկայացված իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծերի ուսումնասիրություն, դրանց վերաբերյալ եզրակացությունների ներկայացում,
8) կարգավորման իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացում՝ բաժնի լիազորությունների սահմաններում,
9) բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքների իրականացում։

Հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժնի պետ՝       Ա. Հակոբյան
Հեռ. (047) 95 - 95 - 55

 

Last modified onՉորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2022 11:11