Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի գործառույթներն են՝

1) իրականացնում է Հանձնաժողովի կողմից հաշվառման վերցված և հաշվառման ենթակա սուբյեկտների հաշվառումը.
2) աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներից և կարգավորվող սուբյեկտներից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնում է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների, պետական տուրքերի հաշվարկման և մուտքագրված վճարների հաշվառման գործառույթներ.
3) իր իրավասությունների շրջանակում ապահովում է մուտքերը պետական բյուջե.
4) ապահովում է լիցենզիաների հանձնման գործընթացը.
5) ամփոփում է լիցենզիաների վճարների, տուրքերի, հանձնարարագրերի վերաբերյալ աշխատանքները և ստեղծում տվյալների տեղեկատվական բազա.
6) ապահովում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցումը.
7) մասնակցում է նախագծերի և կարգավորվող ոլորտների տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը.
8) վարում է խիստ և հատուկ հաշվառման փաստաթղթերի հաշվառում.
9) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների կազմումը, ամփոփումը և ներկայացումը.
10) իրականացնում է բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, հաշվապահական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում.
11) օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններին է ներկայացնում ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
12) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.
13)Աշխատակազմի աջակցությամբ նախապատրաստում է աշխատողների վերաբերյալ հաշվետվությունները` օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված պետական մարմին ներկայացնելու համար.
14) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ՝       Գ. Խաչատրյան

Հեռ. (047) 95-95-50

 

 

Last modified onՉորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2022 11:06