Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հեռահաղորդակցության և փոստային կապի կարգավորման բաժին

Հեռահաղորդակցության և փոստային կապի կարգավորման բաժնի գործառույթներն են՝
ա) կարգավորում է՝
▪ հեռահաղորդակցության էլեկտրոնային հաղորդակցության բնագավառը,
▪ փոստային կապի բնագավառը՝ ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման և վերանայման մասով,
▪ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` սակագների սահմանման և վերանայման մասով,
▪ նշված ոլորտներին առնչվող սպառողների հետ կապված հարցերը,
բ) իրականացնում է սակագնային քաղաքականության համար համապատասխան վերլուծություններ,
գ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում մրցակցություն ապահովելու և մրցակցության որևէ աղավաղումը բացառելու նպատակով մշակում է կարգեր, կանոնակարգեր և այլ իրավական ակտեր մատուցված ծառայությունների, դրանց հարակից ենթակառուցվածքների ընտրության, ենթակառուցվածքներում արդյունավետ ներդրումները խրախուսելու, ինչպես նաև ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը խրախուսելու համար,
դ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ծառայությունները կարգավորելու նպատակով մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում չափանիշներ և ընթացակարգեր ցանցի և ծառայություններ մատուցողի լիցենզիաների, համարի և կոդերի զբաղեցման, հաճախականության օգտագործման թույլտվությունների համար դիմելու, դրանց տրամադրման, փոփոխման, կասեցման կամ դադարեցման համար, Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ շահառու կողմերի խնդրանքով իրականացնում է ստուգումներ, մոնիթորինգներ և աուդիտ` օրենսդրության և լիցենզիայի պահանջների կատարումը երաշխավորելու նպատակով, մշակում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցումը կարգավորող կանոնակարգեր, սահմանում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություններ մատուցողների համար գործունեության որակի որոշակի չափանիշներ,
ե) մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում սահմանափակ ռեսուրսները, այդ թվում` ռադիոհաճախականությունների տիրույթը, համարները և արբանյակային ուղեծրի հատվածները տնօրինելու կանոնակարգեր և կանոններ,
զ) մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում վերջնակետային սարքավորումների օգտագործումը և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին դրանց միացումը կարգավորող կանոնակարգեր,
է) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
ը) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց լիցենզիաների, թույլտվությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց լիցենզիաների, թույլտվությունների պայմանների և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը (դրանց պարբերաբար կատարելագործման աշխատանքները), ներկայացնում համապատասխան առաջարկություններ,
թ) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի սակագների դրույքաչափերի սահմանման (վերանայման) գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը, դրանց պարբերաբար կատարելագործման աշխատանքները, ներկայացնում համապատասխան առաջարկություններ,
ժ) ապահովում է Հանձնաժողովի ներքին կանոնակարգային փաստաթղթերի մշակումը` հանրային էլեկտրոնային հաղորդակցության և ցանցերի ոլորտի մասով.
ժա)ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի սակագների դրույքաչափերի սահմանման (վերանայման) գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը, համակարգում դրանց պարբերաբար կատարելագործման աշխատանքները, ներկայացնում համապատասխան առաջարկություններ,
ժբ) համակարգում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում լիցենզավորված անձանց տարածքում անցկացվող` նրանց տրված լիցենզիաների, թույլտվությունների պայմանների կատարման մոնիթորինգի աշխատանքները, ապահովում համապատասխան վերլուծությունների կատարումը և հաշվետվությունների ներկայացումը,
ժգ) համակարգում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց լիցենզիաներում, թույլտվությունների պայմաններում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
ժդ) հսկողություն է իրականացնում ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ,
ժե) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում բաժնի գործունեության ծրագրերը և տարեկան հաշվետվությունը,
ժզ) ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
ժէ) բաժնի լիազորությունների շրջանակում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
ժը) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ բաժնի աշխատանքներին փորձագետներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
ժթ) բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, փորձագետների,
ի) ապահովում է բաժնի աշխատակիցների կողմից Հանձնաժողովի աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահպանումը,
իա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում` իր անմիջական ենթակայության տակ գտնվող բաժնի աշխատակիցներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,
իբ) իրականացնում է հեռուստառադիոընկերությունների լիցենզավորման նախապատրաստական աշխատանքների իրականացում, փաստաթղթերի մշակում և առաջարկություններ է ներկայացնում մրցույթների անցկացման համար,
իգ) պարբերաբար իրականացնում է լիցենզիաների պայմանների կատարման հսկողական աշխատանքներ,
իդ) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից մշակված օրենքների ու իրավական ակտերի քննարկմանը և կարծիքների ներկայացմանը,
իէ) իրականացնում է նաև ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ և լիազորություններ:

Հեռահաղորդակցության և փոստային կապի բաժնի պետ՝     Կ. Գրիգորյան
Հեռ. (047) 97-49-84


 

Last modified onՉորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2022 11:12