Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Անձնակազմի կառավարման բաժին

Անձնակազմի կառավարման բաժնի գործառույթներն են՝
1) Աշխատակիցների անձնական գործերի ստեղծում, հաշվառում և վարում,
2) Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի փոփոխությունների կատարման հետ կապված աշխատանքների իրականացում,
3) Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, համաձայնեցման և հաստատման հետ կապված աշխատանքների իրականացում,
4) Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթների կազմակերպում և իրականացում,
5) Քաղաքացիական ծառայության դասային աստիճանների շնորհման հետ կապված աշխատանքների իրականացում,
6) Քաղաքացիական ծառայողների ատեստավորման և վերապատրաստման հետ կապված աշխատանքների կազմակերպում և իրականացում,
7) Ըստ անհրաժեշտության աշխատակազմի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ հանձնաժողովի իրավասությունը սահմանող ԱՀ օրենսդրության բնագավառի հարցաշարերի վերանայման հետ կապված աշխատանքների իրականացում,
8) Անձնակազմի վերաբերյալ հրամանների պատրաստում,
9) Աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքների իրականացում, համապատասխան գրանցամատյանի վարում,
10) Աշխատանքային կարգապահական ներքին կանոններին առնչվող գործառույթների իրականացում,
11) Ծառայողական քննության գործընթացի կազմակերպում,
12) Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարում՝ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած տվյալների հիման վրա,
13) Աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցի կազմում,
14) Աշխատակազմի աշխատակիցների աշխատանքային ստաժի հաշվարկի իրականացում և քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձերի բնականոն աճի նկատմամբ վերահսկողություն,
15) Հանձնաժողովի աշխատակիցների մասին եռամսակային տեղեկությունների ներկայացում համապատասխան մարմին,
16) Հանձնաժողովի ոչ գաղտնի փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ փաստաթղթերի ընդունում, ձևակերպում և պահպանություն, համապատասխան գրանցամատյանների վարում,
17) Մուտքագրված գրությունների ընթացքավորման հետ կապված ժամկետների պահպանման նկատմամբ հսկողություն,
18)Պաշտոնական տեղեկագրերի հետ կապված աշխատանքների իրականացում,
19) Բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքների իրականացում։

      Անձնակազմի կառավարման բաժնի պետ՝          Ն. Ղարաբեկյան

      Հեռ.՝ (047) 94 -49-84

Last modified onՉորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2022 11:04