Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Վերահսկողության, վերլուծության և լիցենզավորման բաժին

Վերահսկողության, վերլուծության և լիցենզավորման բաժնի գործառույթներն են՝

1) էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման հետ կապված աշխատանքների իրականացում,
2) խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում լիցենզավորման հետ կապված աշխատանքների իրականացում,
3) հեռահաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման, այդ թվում՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզաների, ռադիոհաճախականությունների օգտագործման, սիրողական ռադիօպերատորների թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքների իրականացում,
4) հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում գործունեության լիցենզավորման, մասնավորապես՝ աշխատակազմի համապատասխան բաժնի տված եզրակացության հիման վրա լիցենզիաների տրամադրման հետ կապված աշխատանքների իրականացում,
5) համապատասխան մարմիններին լիցենզիաների մասին տեղեկատվության տրամադրում,
6) հանձնաժողովի կողմից լիցենզավորված (թույլտվություններ ստացած) անձանց, ինչպես նաև հանձնաժողովի կողմից մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող համարված տնտեսավարող սուբյեկտների հաշվառում,
7) պետական տուրքերի, ֆինանսական երաշխիքների, լիցենզային վճարների գանձման և հաշվառման, հանրային ծառայությունների կարգավորման և ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների հաշվարկման, գանձման և հաշվառման, ինչպես նաև նշված տուրքերի և վճարների մասով Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքերի կանխատեսման ու հաշվետվությունների կազմման հետ կապված աշխատանքների իրականացում,
8) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների անվանական կազմի, վճարների տարեկան դրույքաչափերի հաստատման և վճարողների հաշվառման հետ կապված աշխատանքների իրականացում,
9) խիստ և հատուկ հաշվառման փաստաթղթերի հաշվառման վարում,
10) էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի, բնական գազի ներկրման ու արտահանման պայմանագրերի գրանցում,
11) հանձնաժողովի որոշումների կատարման (պահպանման) նկատմամբ վերահսկողության հետ կապված աշխատանքների իրականացում,
12) ստուգումների, ուսումնասիրությունների, մոնիթորինգների և դիտանցումների գրաֆիկի կազմում և համաձայնեցում,
13) ստուգումների, ուսումնասիրությունների, մոնիթորինգների իրականացում աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ,
14) ստուգումների, ուսումնասիրությունների, մոնիթորինգների և դիտանցումների, այցելությունների հաշվառում` ըստ տեսակների և ոլորտների,
15) ստուգումների, ուսումնասիրությունների, մոնիթորինգների միջոցով կարգավորման օրենսդրության խախտման դեպքերի բացահայտում և գնահատում, դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
16) աշխատակազմի կառուցվածային ստորաբաժանումների կողմից ներկայացված՝ կատարած աշխատանքների եռամսյակային հաշվետվությունների ամփոփում, արդյունքների վերաբերյալ առաջարկության ներկայացում,
17) հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվության կազմում,
18) կարգավորման իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացում, առաջարկությունների ներկայացում՝ բաժնի լիազորությունների սահմաններում,
19) բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակում, վարչական վարույթների իրականացման և ընդունված ակտերի կատարման ապահովում, այլ փաստաթղթերի նախապատրաստում ու աշխատանքների իրականացում,
20) բաժնի կողմից նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննություն, գրությունների և այլ փաստաթղթերի վերաբերյալ իրավական եզրակացությունների ներկայացում,
21) բաժնի իրավասությունների սահմաններում հանձնաժողովի կարծիքին ներկայացված իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծերի ուսումնասիրություն, դրանց վերաբերյալ եզրակացությունների ներկայացում,
22) ըստ անհրաժեշտության աշխատակազմի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների իրավական սպասարկում,
23) բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքների իրականացում։

Վերահսկողության, վերլուծության և լիցենզավորման բաժին պետ` Ա. Սարգսյան

Հեռ. (047) 94-28-86

Last modified onՉորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2022 11:05