Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Ուրբաթ, 10 Մարտի 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական  նիստը:

 Հանձաժողովը օրակարգի առաջին հարցով մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ 2023 թ. փետրվարի 8-ին և 9-ին հարուցված վարչական վարույթները կարճել է:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. փետրվարի 13-ի «Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և պետական մարմինների կողմից վերահսկման հատուկ կարգ սահմանելու մասինե  որոշումը, Հանձնաժողովը հաստատել է  ԱՀ տարածքում իրացվող ապրանքատեսակների մանրածախ ամենաբարձր թույլատրելի գների հաշվարկման մեթոդիկան:

 

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական  նիստը:

 Հանձաժողովը օրակարգի առաջին հարցով մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ 2023 թ. փետրվարի 8-ին և 9-ին հարուցված վարչական վարույթները կարճել է:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. փետրվարի 13-ի «Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և պետական մարմինների կողմից վերահսկման հատուկ կարգ սահմանելու մասին»  որոշումը, Հանձնաժողովը հաստատել է  ԱՀ տարածքում իրացվող ապրանքատեսակների մանրածախ ամենաբարձր թույլատրելի գների հաշվարկման մեթոդիկան:

 

 

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների

 Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մանրածախ վաճառքում գտնվող ապրանքների շրջանառության հատուկ կարգի վերաբերյալ ս.թ. մարտի 9-ինկայացել է թրեյնինգ, որը անց են կացրել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Հարկային մարմին) վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչության պետ՝ Տիգրան Առստամյանը, մասնակցությամբ՝ Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների, Պետական եկամուտների կոմիտեի, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակիցների, շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների:
Իրացման գների ձևավորման և վերահսկման գործընթացը վերահսկելու նպատակով, ամենօրյա պարբերականությամբ շրջայցեր են իրականացնելու Հանձնաժողովը, Հարկային մարմինը և Կոմիտեն՝ առևտրային օբյեկտների ցանկերին համատասխան, Հարկային մարմինը՝ շրջկենտրոններում, շրջվարչակազմերը՝ ներգրավելով համայնքների ղեկավարներին՝ համայնքներում:
Նախքան ապրանքների մանրածախ վաճառք իրականացնելը, տնտեսավարող սուբյեկտներն իրացման գները նախապես համաձայնեցնում են Հանձնաժողովի հետ՝ էլեկտրոնային փոստի (infokargavorum.am) կամ համապատասխան էլեկտրոնային հավելվածի (Whats app) միջոցով կամ անձամբ Հանձնաժողով ներկայանալով:
Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ապրանքների վաճառքն իրականացնել բացառապես Հանձնաժողովի կողմից հաստատված ամենաբարձր թույլատրելի գնի սահմաններում:
Նշված սահմանաչափից առավել բարձր գնի կիրառումը ենթակա է պատասխանատվության ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Դիտանցում իրականացնող անձը պատասխանատու է դիտարկվող առևտրային օբյեկտում կարգի իրավաչափ պահանջների կատարման համար:
Ենթադրյալ խախտման դեպքում կազմվում է դիտանցման արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը հետագա ընթացքավորման նպատակով ուղարկվում է Կոմիտե:
Քննարկվել են այլ հարցեր ևս, նախանշվել կատարվելիք աշխատանքները՝ ակնկալելով համատեղ արդյունավետ աշխատանք:

Subscribe to this RSS feed