Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022

Մի շարք լայն սպառման սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 29.12.2022թ.-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 23 առևտրային օբյեկտներում իրականացվել են մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մանրածախ իրացման գների վերաբերյալ դիտարկումներ: Ավելի մատչելի որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալյուրի, մակարոնեղենի, սուրճի և ծխախոտի բացակայութամբ պայմանավորված, դիտարկումների ընթացքում ֆիքսվել են որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ համապատասխան իրացման գներով:

սննդամթերքի մոնիթորինգ  դեղամիջոցների մոնիթորինգ

Մարտակերտ

սննդամթերքի մոնիթորինգ  դեղամիջոցների մոնիթորինգ

Ասկերան

սննդամթերքի մոնիթորինգ  դեղամիջոցների մոնիթորինգ

Մարտունի

սննդամթերքի մոնիթորինգ  դեղամիջոցների մոնիթորինգ

 

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիների ահազանգերի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում, վերջին ժամանակաշրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր իրացման գներ:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ շուկայականից բարձր գնով (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում:

Նման երևույթներին ականատես լինելու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք անմիջապես ահազանգել՝

Հանձնաժողովի թեժ գիծ՝  047 95 95 55

Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝   119

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի տարեվերջյան նիստը:

Օրակարգի առաջին հարցով փոփոխություն է կատարվել լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանների սահմանման մեջ և ուժը կորցրած են ճանաչվել «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի կառուցման և էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի կառուցման լիցենզիաները:

Օրակարգի երկրորդ հարցով սահմանվել են հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2023 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը:

Հաջորդիվ, Հանձնաժողովի որոշումներով հաստատվել են աշխատակազմի աշխատակիցների 2023 թվականի թվաքանակն ու հաստիքացուցակը:
Հանձնաժողովը 106.0 մեգահերց հաճախությամբ Արցախի Հանրապետության տարածքում հայտարարել էր ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

Մրցույթի մասնակից «Սիթի Էֆ-Էմ» ՍՊԸ լիազորված ներկայացուցիչը ներկայացրել է մրցութային առաջարկը և սահմանված կարգով նիստն ընդհատվել է մրցութային հայտն ուսումնասիրելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահ Գ. Գրիգորյանը նիստի վերջում շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթելով անփորձանք ու խաղաղ տարի:

Subscribe to this RSS feed