Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Երեքշաբթի, 06 Դեկտեմբերի 2022

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 05.12․2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (28.11.2022թ.) համեմատ, արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնաճ և 10 գնանկում (գների մոնիթորինգ):

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է բենզին «Ռեգուլյար» 1լ՝ 50 դրամ (10 %), դիզվառելիք 1լ՝ 30 դրամ (4.8 %) և ձեթ «Ոսկե կաթիլ» 1լ՝ 12 դրամ (1,2%) ապրանքային շուկաներում:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

Subscribe to this RSS feed