Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ

2010 թվականի հոկտեմբեր 2-ից ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իրականացնում է համագործակցության ծրագիր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: ՀԾՏՄԿՊՀ և ՀԾԿՀ միջև հարաբերությունները կարգավորվում են երկուստեք ստորագրված համաձայնագրով: Համաձայնագիր
 
2011 թվականի դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների միջև  ստորագրվել է 2012 թվականի  համատեղ աշխատանքային ծրագիրը:
 
2014թ. հունիսի 7-ին հաստատվել է երկու հանձնաժողովների 2014 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը: Ըստ աշխատանքային ծրագրի՝ կողմերը համագործակցելու են պետական կարգավորման ոլորտներում օրենսդրությունների և  դրանց կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցման, մասնագիտական խորհրդատվության, տեխնիկական միջոցների տրամադրման, ինչպես նաև միջազգային կառույցներին ինտեգրման հարցերում:
 
2016 թվականի հուլիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների միջև տեղի է ունեցել համատեղ նիստ, որի ընթացքում հաստատվել է  2016 թվականի աշխատանքային ծրագիրը: Ըստ աշխատանքային ծրագրի, կողմերը համգործակցելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի որոշումներով հաստատված կարգերում փոփոխություններ և լրացումներ,  իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև միջազգային կառույցներին ինտեգրման հարցերում:
 
2017թ. դեկտեմբերի 26-ին հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների միջև 2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը
 
2019թ. մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի գլխավորած պատվիրակության հետ: Հաստատվել է  Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովների միջև 2019 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը:
 
 
 
Last modified onՀինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2022 11:27