Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Համատեղ աշխատանքային ծրագիր ԼՂՀ ՀԾՏՄԿՊ և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովների միջև

2011 թվականի մարտի 28-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր 3 տարի ժամկետով:

2012 թվականի փետրվարի 27-ին ք. Ստեփանակերտում հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև հաստատվել է 2012 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:

2013 թվականի մարտի 25-ին ք. Երևանում ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև հաստատվել է 2013 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:

2014 թվականի հուլիսի 14-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լ.Մնացականյանը և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ` Գ. Բունիաթյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ 3 տարի ժամկետով:

ՀԾՏՄԿՊՀ և ՀՌԱՀ միջև հաստատված 2014 թվականի աշխատանքային ծրագրում նախատեսված է համատեղ ուսումնասիրությունների, վարույթների, դիտանցումների, ստուգումների իրականացում և պրակտիկ օժանդակության ցուցաբերում, աշխատանքների իրականացում` կապված ԼՂՀ հանձնաժողովի միջազգային կառույցներին ինտեգրման հետ:

2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրվել է համատեղ աշխատանքային ծրագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև:

Ըստ ստորագրված համատեղ աշխատանքային ծրագրի՝ 2016 թվականին նախատեսվում են կարգավորող մամինների աշխատակազմերի մասնագետների փոխայցելություններ, համագործակցություններ տեղեկատվության տրամադրման, իրավական ակտերի մշակման և միջազգային կառույցներում ինտեգրվելու հարցերում:

2016 թվականի մայիսի 19-ին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում կայացել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համատեղ նիստ: Քննարկվել են պետական կարգավորման ոլորտներում օրենսդրությունների և դրանց կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցման, մասնագիտական խորհրդատվության, տեխնիկական միջոցների տրամադրման, ինչպես նաև միջազգային կառույցներին ինտեգրման հարցեր:
Նիստին հաջորդող համատեղ մամլո-ասուլիսում ՀՀ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը և ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահ Հակոբ Ղահրամանյանը ստորագրել են ՀՀ ՀՌԱ և ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովների 2016 թվականի աշխատանքների մասին արձանագրություն և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
2017 թվականի հուլիսի 14-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանը և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ` Գ. Բունիաթյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ անորոշ ժամկետով: 

2017 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրվել է 2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև:

2019թ. մարտի 14-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի գլխավորությամբ, Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ և ստորագրվել է 2019 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը:

2020 թվականի ապրիլի 1-ին ք. Ստեփանակերտում ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջև հաստատվել է 2020 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը:

Last modified onԵրկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022 15:05