Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հանրային ծառայությունների կարգավորման վարչություն

Հանրային ծառայությունների կարգավորման վարչությունը՝
 
1) կարգավորում է`
 
ա. էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման  համակարգերը.
բ. ջրային համակարգը, որը  ներառում է  խմելու, ոռոգման, արդյունաբերական  ջրի  մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
գ. հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
դ. փոստային կապի բնագավառը.
ե. տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման  բնագավառը` սակագների սահմանման և վերանայման մասով.
զ. նշված ոլորտներին առնչվող սպառողների հետ կապված հարցերը.
 
2) իրականացնում է սակագնային քաղաքականության համար համապատասխան  վերլուծություններ.
 
3)  համաձայնություն է տալիս լիցենզավորված անձանց ներկայացրած ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
 
4)պատասխանատվություն է կրում կարգավորվող ոլորտների կողմից ներկայացվող հաշվետվությունների, տեղեկությունների և այլ պարտադիր պայմանների ժամանակին կատարման համար.
 
5) իր լիազորությունների սահմաններում մասնակցում է ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատման համար համապատասխան վերլուծությունների իրականացմանը.
 
6) իր լիազորությունների սահմաններում մասնակցում է ապրանքային շուկաների ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանների որոշման հետ կապված աշխատանքների իրականացմանը.
 
7) նախապատրաստում է վերոնշյալ ոլորտներին առնչվող համապատասխան   իրավական ակտերի նախագծեր.
 
8)  մշակում է «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի  դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանությունը.
 
9)  իրականացնում է կարգավորվող գործունեության լիցենզիա (թույլտվություն) ստանալու հայտերի ուսումնասիրությունը և լիցենզավորման հետ կապված աշխատանքները.
 
10) մասնակցում է կարգավորվող բնագավառներում գործունեության լիցենզիաների (թույլտվությունների) տրամադրման վերաբերյալ նախագծերի պատրաստմանը. 
 
11)  իրականացնում է մոնիթորինգ լիցենզավորված և (կամ) լիցենզավորման ենթակա ոլորտներում և կազմում համապատասխան եզրակացություններ.
 
12)  մասնակցում է լիցենզիայի անբաժանելի մաս կազմող լիցենզիայի պայմանների մշակմանը և վերահսկողություն իրականացնում այդ պայմանների կատարման նկատմամբ.
 
13) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում մրցակցություն ապահովելու և մրցակցության որևէ աղավաղումը բացառելու նպատակով մշակում է կարգեր, կանոնակարգեր և այլ իրավական ակտեր մատուցված ծառայությունների, դրանց հարակից ենթակառուցվածքների ընտրության, ենթակառուցվածքներում արդյունավետ ներդրումները խրախուսելու, ինչպես նաև ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը խրախուսելու համար.
 
14) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ծառայությունները կարգավորելու նպատակով մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում չափանիշներ և ընթացակարգեր ցանցի և ծառայություններ մատուցողի լիցենզիաների, համարի և կոդերի զբաղեցման, հաճախականության օգտագործման թույլտվությունների համար դիմելու, դրանց տրամադրման, փոփոխման, կասեցման կամ դադարեցման համար, Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ շահառու կողմերի խնդրանքով իրականացնում է ստուգումներ, մոնիթորինգներ և աուդիտ` օրենսդրության և լիցենզիայի պահանջների կատարումը երաշխավորելու նպատակով, մշակում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցումը կարգավորող կանոնակարգեր, սահմանում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություններ մատուցողների համար գործունեության որակի որոշակի չափանիշներ.
 
15) մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում սահմանափակ ռեսուրսները, այդ թվում` ռադիոհաճախականությունների տիրույթը, համարները և արբանյակային ուղեծրի հատվածները տնօրինելու կանոնակարգեր և կանոններ.
 
16) մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում վերջնակետային սարքավորումների օգտագործումը և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին դրանց միացումը կարգավորող կանոնակարգեր.
 
17) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
 
18) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց լիցենզիաների, թույլտվությունների պայմանների և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը (դրանց պարբերաբար կատարելագործման աշխատանքները), ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
 
19) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի սակագների դրույքաչափերի սահմանման (վերանայման) գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը, դրանց պարբերաբար կատարելագործման աշխատանքները, ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
 
20) համակարգում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում լիցենզավորված անձանց տարածքում անցկացվող` նրանց տրված լիցենզիաների, թույլտվությունների պայմանների կատարման մոնիթորինգի աշխատանքները, ապահովում համապատասխան վերլուծությունների կատարումը և հաշվետվությունների ներկայացումը.
 
21) համակարգում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց լիցենզիաներում, թույլտվությունների պայմաններում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
 
22) հսկողություն է իրականացնում ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման նկատմամբ.
 
23) Վարչության կողմից իրականացված աշխատանքների հիման վրա ձևավորում է  տեղեկատվական բազա.
 
24) ապահովում է Վարչության ներկայացուցչի մասնակցությունը ստուգումներին և ուսումնասիրություններին. 
 
25)  իր լիազորությունների սահմաններում ապահովում է վարչական վարույթի հարուցման  և  իրականացման  աշխատանքների  կատարումը.
 
26)  անհրաժեշտության դեպքում ապահովում է Վարչության աշխատակցի մասնակցությունը Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների  կողմից կազմվող իրավական ակտերի նախագծերի մշակման, վարչական վարույթի հարուցման և իրականացման, օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացման աշխատանքներին.
 
27)  անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում տնտեսական մրցակցությանն առնչվող իրավական ակտերի վերաբերյալ.
 
28)  մասնակցում է Հանձնաժողովի գործունեության ծրագրի և հաշվետվության մշակմանը.
 
29)  անհրաժեշտության դեպքում պատրաստում է նյութեր Հանձնաժողովի հրապարակային, բացատրական աշխատանքներ իրականացնելու  համար.
 
30) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
 
 
Հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետ՝            Ա. Առաքելյան
 
Հեռ. (047) 97-49-84