Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրավաբանական և լիցենզավորման վարչություն

Իրավաբանական և լիցենզավորման վարչությունը`

1) ապահովում է Հանձնաժողովի և Աշխատակազմի իրավական աջակցությունը, իրականացնում է Հանձնաժողովի գործունեության իրավական կողմի վերլուծությունը.

2) Հանձնաժողովի որոշումների, Հանձնաժողովի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող հրամանների նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպես նաև Հանձնաժողով ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է իրավական եզրակացություններ` նշագրման կամ առանձին տեղեկանք կազմելու միջոցով.

3) Աշխատակազմի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների օժանդակությամբ մշակում և ներկայացնում է կարգավորվող ոլորտներին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

4) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ներկայացնում է առաջարկություններ` Արցախի Հանրապետության կառավարության նիստի oրակարգում ընդգրկված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) անհրաժեշտության դեպքում ապահովում է վարչության աշխատակցի  մասնակցությունը Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կազմվող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.

6) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված նյութերի հիման վրա ապահովում է վարչական վարույթի հարուցման և իրականացման աշխատանքների կատարումը.

7) Հանձնաժողովի որոշումների չկատարման դեպքում կազմում է համապատասխան հայցադիմումներ և դիմումներ, համապատասխան լիազորագրով ներկայացնում է Հանձնաժողովը դատարանում, իսկ Հանձնաժողովի նախագահի ցուցումով՝  նաև այլ մարմիններում.

8) իրականացնում է լիցենզիաների և լիցենզիաների պայմանների մշակումը.

9)  ապահովում է լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը,

10) պատասխանատվություն է կրում Հանձնաժողովի որոշումների, հրամանների ժամանակին գրանցման համար.

11) իրականացնում է Հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցությանն առնչվող աշխա-տանքներ, այդ թվում հուշագրերի, համագործակցության մասին այլ համաձայնագրերի կնքման, աշխատանքային ծրագրերի կազմման հետ կապված աշխատանքներ.

12) Հանձնաժողովին և Աշխատակազմին ցուցաբերում է աջակցություն միջազգային համագործակցության և արտաքին հարաբերությունների հետ կապված հարցերի վերաբերյալ. 

13) ապահովում է օտարերկրյա պետություններում համանման մարմինների գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների հավաքագրման, վերլուծության, առաջարկների ներկայացման, խորհրդատվական գործունեության և դրա հետ կապված այլ աշխատանքների իրականացումը. 

14) ապահովում է Հանձնաժողով մուտք գործած (այդ թվում Հանձնաժողովի թեժ գծի միջոցով) սպառողների դիմում-բողոքների ուսումնասիրման, ընթացքավորման, Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կարգավորման աշխատանքների իրականացումը.

15) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում, համաձայ-նեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.

16) նախապատրաստում է Հանձնաժողովի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը, ներկայացնում ստորագրման, ինչպես նաև իրականացնում է դրանց հաշվառման, բնօրինակների պահպանման, առաքման, հանձնման և համապատասխան աշխատողներին տեղեկացման աշխատանքները.

17) իրականացնում է Հանձնաժողովի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կողմից պաշտոնի նշանակվող անձանց, ինչպես նաև Աշխատակազմում ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի հաշվառման, վարման, հանձնման-ընդունման և պահպանման աշխատանքները.

18) օժանդակում է աշխատողների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման հետ կապված աշխատանքների իրականացմանը. 

19) ապահովում է Հանձնաժողովի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կողմից պաշտոնի նշանակվող անձանց արձակուրդների ժամանակացույցի կազմումը.

20) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման աշխատանքները.

21) Աշխատակազմի աշխատողներին տրամադրում է գործուղման վկայականներ.

22) ապահովում է Աշխատակազմի աշխատողների ծառայողական վկայականների պատրաստման և տրամադրման աշխատանքները.

23) իրականացնում է վարչության գործառույթներին առնչվող բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.

24) ապահովում է Հանձնաժողովի վեբ կայքի սպասարկման և համալրման աշխատանքների իրականացումը.

25) ապահովում է կարգավորման գործառույթների իրականացումը` սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռման, հասարակության համար կարգավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովման սկզբունքներին համապատասխան.

26) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ՝   Կ. Բեգլարյան

Հեռ. (047)  96-95-50