Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության գործառույթներն են՝
1) ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանությանն ու խրախուսմանը, բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովմանը ուղղված միջոցառումների հետ կապված աշխատանքների իրականացում,
2) տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, օրենքի հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման նպատակով ստուգումների, ուսումնասիրությունների, դիտանցումների (հսկիչ գնումների) իրականացման ապահովում,
3) տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտին առնչվող՝ հանձնաժողով ուղղված դիմումների, բողոքների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա համապատասխան աշխատանքների իրականացում,
4) ստուգումների, ուսումնասիրությունների, դիտանցումների (հսկիչ գնումների), տեղեկատվական և այլ նյութերի հիման վրա մրցակցային օրենսդրության խախտման դեպքերի բացահայտում և գնահատում, դրանց վերաբերյալ զեկուցագրերի, առաջարկությունների ներկայացում,
5) հանձնաժողովի գործառույթների իրականացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության վերլուծություն, համապատասխան տեղեկանքների պատրաստում, առաջարկությունների ներկայացում,
6) մրցակցային օրենսդրության խախտումների հնարավոր կամ փաստացի դեպքերի վերաբերյալ վարչական վարույթների հարուցման և իրականացման հետ կապված աշխատանքների ապահովում,
7) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, կարգերի և ուղեցույցների մշակման հետ կապված աշխատանքների իրականացում,
8) տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտին առնչվող իրավական ակտերի, այլ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների, օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանումների տրամադրման հետ կապված աշխատանքների իրականացում,
9) ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի, կենտրոնացվածության աստիճանի գնահատման, գերիշխող դիրքի առկայության բացահայտման, հնարավոր մրցակցային խնդիրների վերհանման նպատակով ապրանքային շուկաների ուսումնասիրությունների իրականացում,
10) գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացում,
11) պետական օժանդակությունների և համակենտրոնացումների վերաբերյալ վերլուծությունների, հնարավոր մրցակցային սահմանափակումների գնահատման, եզրակացությունների կազմման հետ կապված աշխատանքների իրականացում,
12) տնտեսավարող սուբյեկտներից պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա տնտեսավարող սուբյեկտների գործունեության տնտեսական ցուցանիշների փոփոխությունների գնահատում և համապատասխան առաջարկությունների ներկայացում,
13) վարչության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակում, ընդունված ակտերի կատարման ապահովում, այլ փաստաթղթերի նախապատրաստում ու աշխատանքների իրականացում,
14) վարչության կողմից նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննություն, այլ ակտերի, գրությունների և փաստաթղթերի վերաբերյալ իրավական եզրակացությունների ներկայացում,
15) կարգավորման իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացում՝ վարչության լիազորությունների սահմաններում,
16) վարչության գործառույթներից բխող այլ աշխատանքների իրականացում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ՝     Հ. Ավթանդիլյան
Հեռ. (047) 97 - 28 - 86

 

 

Last modified onՉորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2022 11:21