Logo
Print this page

91,1 մեգահերց հաճախությամբ ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
91,1 մեգահերց հաճախությամբ Արցախի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում.
2. Հատկացվող հաճախության նոմինալը` 91,1 մեգահերց.
3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ըստ մրցութային առաջարկի.
4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ քաղաք և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններ կամ Ստեփանակերտ քաղաք կամ Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջաններ կամ մեկ շրջանի տարածքում).
5. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում)`
1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա,
2) օրական եթերաժամը` 24 ժամ,
3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին՝ օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ,
4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում,
5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների՝ օրենքով նախատեսված նվազագույն ծավալի առնվազն 30 տոկոսը,
6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն 7 տոկոս,
7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը 7 տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի).
6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան 50 հասցեով) աշխատակազմ են ներկայացվում 2023 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ՝ առձեռն ստացականով,
2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
7. Կից փաստաթղթերի ցանկ`
1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները,
2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին,
3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին,
4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը,
5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, աշխատակիցների կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
8. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, դիմողի կնիքով կնքված.
9. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.
10. Դիմողը, մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, 915005164438 հաշվեհամարին կատարում է հետևյալ վճարումները՝
1) լիցենզային միանվագ վճար՝ կախված հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից,
2) ռադիոհաղորդումների հեռարձակման համար պետական տուրք՝ «Պետական տուրքի մասինե օրենքով սահմանված չափով.
11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.
հեռախոս` (047)96-49-84, վեբ-կայք՝ www.kargavorum.am, էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ .
12. Դիմումի ձևը`

                                                                                    Դ Ի Մ ՈՒ Մ

ռադիոհաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստանալու

Դիմող _______________________________________________________________________
(անվանումը)

Գտնվելու վայրը _______________________________________________________________
Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ _____________________________________________________
Հաճախությունը և սփռման տարածքը ___________________________________________
Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին _______________________________
______________________________________________________________________________
Հաղորդումների լեզուն _________________________________________________________

Տնօրեն ______________________ Ստորագրությունը ________________

Կ. Տ. «______ե ______________ 20___ թ:

Last modified onՉորեքշաբթի, 15 Մարտի 2023 15:49
kargavorum.am կայքից օգտվելուց ակտիվ հղումը պարտադիր է © 2021