Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Եվրոպան կարող է սուրճի և շոկոլադի դեֆիցիտի առաջ կանգնել կլիմայի փոփոխության պատճառով

Եվրոպան կարող է սուրճի և շոկոլադի դեֆիցիտի առաջ կանգնել՝ արտադրող երկրներում կլիմայի փոփոխության և երաշտի սպառնալիքի ֆոնին: Այս մասին նախազգուշացրել են R2Water Research and Consultancy ընկերության և Նիդերլանդների ազատ համալսարանի մասնագետները: Հետազոտության տվյալները մեջբերում է The Guardian-ը:
«Մոտ ապագայում որոշ ապրանքների մատակարարումները Եվրամիություն կարող են տուժել աշխարհի այլ մասերում երաշտի ուժեղացման պատճառով: Սուրճը, կակաոն, շաքարեղեգը, արմավենու յուղը և սոյայի լոբին կլիմայի փոփոխության ֆոնին ներմուծվող ամենազգայուն ապրանքներն են»,- մանրամասնել են վերլուծաբանները:
Նշվում է՝ Եվրամիությանը բաժին է ընկնում սուրճի համաշխարհային սպառման մեկ երրորդը, որի ներմուծման կեսը գալիս է Բրազիլիայից և Վիետնամից, որոնք կլիմայի ռիսկերի են ենթարկվում գլոբալ տաքացման պատճառով: Շոկոլադի արտադրության առումով Եվրոպան ամբողջովին կախում ունի օտարերկրյա պաշարներից: Այս դեպքում երաշտների պատճառով դժվարություններ կարող են առաջանալ Ինդոնեզիայում, Մալայզիայում և ավելի փոքր չափով՝ Աֆրիկայի Կոտ դ ՚ Իվուարում և Գանայում:
Բացի այդ, խնդիրներ կարող են առաջանալ նաև սոյայի առումով, որն անասնագլխաքանակի համար կարևոր կերային մշակաբույս է: ԵՄ-ն ներմուծում է այս ապրանքի 97 տոկոսը, իսկ ներմուծման 60 տոկոսը նույնպես գալիս է այն երկրներից, որոնք երաշտի բարձր սպառնալիք ունեն:
Շոտլանդացի գիտնական Մայք Ռիվինգթոնը համաձայն է հոլանդացի մասնագետների եզրակացությունների հետ, և, ըստ նրա, երաշտը հավանական ռիսկերից միայն մեկն է: Ընդհանուր սպառնալիքը կարող է նույնիսկ ավելի լուրջ լինել՝ այլ կլիմայական խնդիրների ֆոնին:
 
 
 
Last modified onՉորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 17:59