Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ՀՀ ապահովագրական շուկայի եկամուտների հավասարաչափ բաշխվածության որոշումը

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոն
Ապահովագրական շուկայի բնութագրիչներից են ոչ միայն
մատուցվող ծառայությունների տարաբնույթ տեսակները, դրանցով հագեցվածության աստիճանը, հավաքագրված ապահովագրավճարների մեծությունը, այլ նաև դրանց բաշխվածությունն ըստ ապահովագրական ընկերությունների: Վերջինս բնութագրում է շուկայի մենաշնորհացման աստիճանը և թույլ է տալիս պարզել հավաքագրված ապահովագրավճարների բաշխվածության հավասարաչափությունը: Հոդվածում փորձ է արվել Ջինիի գործակցի հաշվարկման և կիրառման, ինչպես նաև Լորենցի կորի կառուցման միջոցով պարզելու ՀՀ ապահովագրական շուկայի եկամուտների բաշխման հավասարաչափության մակարդակը:
Հիմնաբառեր. ապահովագրական շուկա, ապահովագրական ընկերություն, ապահովագրավճարներ, եկամուտներ, Ջինիի գործակից, Լորենցի կոր 
Ապահովագրական շուկայի կառուցվածքի` ըստ եկամուտների հավասարաչափ բաշխվածությունը մեծ կարևորություն է ստանում այն պարագայում, երբ փորձում ենք պարզել շուկայի մենաշնորհացման աստիճանը: Այդ իսկ պատճառով փորձել ենք հաշվարկել Ջինիի գործակիցը (ինդեքսը): Ջինիի գործակիցը վիճակագրական ցուցանիշ է, որը վկայում է տվյալ պետության կամ տարածաշրջանի բնակչության շերտավորման աստիճանի մասին` ըստ ուսումնասիրվող հատկանիշի: Օրինակ` տարեկան եկամտի աստիճանը որոշելու համար, որը հիմնականում օգտագործում են ժամանակակից տնտեսական հաշվարկներում, Ջինիի գործակիցը հաշվարկվում է հետևյալ կերպ.
 
 
 
 
 
 
 
 
Ջինիի գործակիցը հաշվարկվել է բոլոր ապահովագրական ընկերությունների համար` ըստ եռամսյակների: Այն կարող է ընդունել 0–1 արժեքներ, ընդ որում, որքան Ջինիի գործակիցը մոտ է 0-ին, այնքան եկամուտները հավասարաչափ են բաշխված, իսկ որքան մոտ է 1-ին, այնքան` անհավասարաչափ:
Համաձայն աղյուսակ 2-ի տվյալների` ՀՀ ապահովագրական շուկայում Ջինիի գործակիցը տատանվում է 0.26−0.49 միջակայքում: Դա վկայում է այն մասին, որ եղել են տարիներ, երբ ՀՀ ապահովագրական շուկայում եկամուտները բաշխվել են խիստ անհավասարաչափ, և առաջատար են եղել հիմնականում երկու ընկերություններ` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ և «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ: Միևնույն ժամանակ, ՀՀ ապահովագրական շուկայում Ջինիի գործակիցը եղել է 0.49, ինչը վկայում է եկամուտների բաշխվածության խիստ անհավասարության բացակայության մասին (2012 թ. 3-րդ եռամսյակ): 2017 թ. 3-րդ եռամսյակում Ջինիի գործակիցը 0.37 էր, ինչը պայմանավորված էր նրանով, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ներին միասին պատկանում էր ՀՀ ապահովագրական շուկայի եկամուտների մոտ 60 տոկոսը: 2017 թ. 4-րդ եռամսյակում Ջինիի գործակիցը կրճատվել է 0.02 միավորով` դառնալով 0.35: Դա պայմանավորված էր նրանով, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ներին միասին արդեն բաժին էր ընկնում ՀՀ ապահովագրական շուկայի եկամուտների 54 տոկոսը, իսկ մնացած ապահովագրական ընկերությունները ավելացրել էին իրենց եկամուտների տեսակարար կշիռները: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջինիի գործակիցն առավել պատկերավոր դարձնելու համար ներկայացվել է նաև Լորենցի կորը, որը ցույց է տալիս եկամուտների հավասարաչափ բաշխման կորից շուկայական շեղումները 2017 թ. ընթացքում (գծա-
պատկեր 2): Բացի այդ, Լորենցի կորը թույլ է տալիս պարզել, թե ապահովագրական ընկերությունների հավաքագրած ապահովագրավճարները որքանով են շեղվել լավագույն մակարդակից: Գծապատկեր 2-ում ABCD քառանկյունը ցույց է տալիս եկամուտների շեղումը: Ստացվում է, որ ՀՀ ապահովագրական շուկայում, օրինակ` 2017 թ. 4-րդ եռամսյակում եկամուտները հավասարաչափ բաշխված կլինեին, եթե «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն իր եկամուտների տեսակարար կշիռը ավելացներ 0.11-ով, «Ռեսո» ԱՓԲԸ-ն և
«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն միասին` 0.16-ով, «Ռեսո» ԱՓԲԸ-ն, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն և «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ն` 0.22-ով, «Ռեսո» ԱՓԲԸ-ն, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն, «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն և
«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն` 0.21-ով, «Ռեսո» ԱՓԲԸ-ն, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն, «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն և «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն` 0.10-ով:
   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսպիսով` կարող ենք եզրակացնել, որ Ջինիի ինդեքսը թույլ է տալիս.
- պարզել ապահովագրական շուկայում հավաքագրված ապահովագրավճարների բաշխվածության հավասարաչափությունը,
- հաշվարկները կատարել բոլոր եռամսյակների համար և տեսնել բաշխվածության շարժընթացը, պարզել, թե որ եռամսյակում է ՀՀ ապահովագրական շուկայում եղել եկամուտների առավելագույնս հավասարաչափ բաշխում,
- տեսնել, թե բնակչությունն իր նախապատվությունը որ ապահովագրական ընկերությանն է տալիս,
- կառուցելով Լորենցի կորը` պարզել, թե ապահովագրական շուկայի յուրաքանչյուր ընկերություն որքան լրացուցիչ ապահովագրավճար պետք է հավաքագրեր շուկայում եկամուտների հնարավոր առավելագույն հավասարաչափությունն ապահովելու համար: