Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տնտեսական գործունեության արտաքին էֆեկտների կարգավորման խնդիրներն ու միջոցները

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոն
 
ԶԵՆՖԻՐԱ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոն
ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոն
ՄԱՐԻՆԵ ՏՈՆՈՅԱՆ
ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոն
 
Արտաքին էֆեկտներով առաջացած անարդյունավետությունը
կապված է շուկայական գնագոյացման թերությունների հետ, ինչը չի ապահովում արտաքին սահմանային ծախքերի կամ օգուտների հաշվառում շուկայական գնի մեջ: Հետևաբար` կարգավորման խնդրի էությունն այն է, որ գտնվեն արտաքին սահմանային ծախքերը (օգուտները) ներքինի փոխակերպելու միջոցներ:
Տեսականորեն, որոշակի պայմաններում, շուկայական մեխանիզմն ունակ է ապահովելու արտաքին էֆեկտների փոխակերպումը: Երբ սեփականության իրավունքները հստակ սահմանված են, իսկ դրանց փոխանակումը կապված չէ կողմերի զգալի ծախքերի հետ, խնդիրը կարող է լուծվել արտադրողների և արտաքին էֆեկտները ստացողների բանակցությունների միջոցով: 
Արտաքին էֆեկտների` ներքինի ձևափոխմանը կարելի է հասնել միավորման միջոցով, այսինքն` արտաքին էֆեկտն արտադրողների և ստացողների` որպես միասնական տնտեսավարող սուբյեկտի ձևավորմամբ: Դա կնպաստի արտադրության ծավալների ճշգրտմանը և ռեսուրսների առավել արդյունավետ բաշխմանը:
Արտաքին էֆեկտների` ներքին էֆեկտների ձևափոխման անհրաժեշտ պայմանները հաճախ գործնականում դառնում են անիրագործելի, որի պատճառները շատ են: Դրանցից են` սեփականության իրավունքի սահմանման դժվարությունները, արտաքին էֆեկտների աղբյուրների որոշման բարդությունը, կողմերի ծախքերի և օգուտների վերաբերյալ տեղեկատվության անբավարարությունը և զգալի ծախքերը, որոնցով սովորաբար ուղեկցվում են ինչպես սեփականության իրավունքների սահմանումը, այնպես էլ բանակցությունների վարումը:
 
Հիմնաբառեր. արտաքին էֆեկտ, ներքին էֆեկտ, սեփականության իրավունք, սահմանային ծախքեր, ռեսուրսների բաշխման օպտիմալացում, դրական էֆեկտ, բացասական էֆեկտ
Շուկայական մեխանիզմի օգտագործումն արտաքին էֆեկտների (էքստերնալների) հիմնահարցի լուծման համար ոչ միշտ է արդյունավետ և հնարավոր, ուստի անհրաժեշտություն է առաջանում արտաքին ազդակների կարգավորման` ոչ շուկայական միջոցների օգտագործման առումով: Այս գործառույթն իրագործում է պետությունը` ապահովելով ուղղումներ (շտկումներ), որոնք ծագում են արտաքին ծախքերի և օգուտների ազդեցություններից` կիրառելով վարչական (սահմանափակելով արտադրությունը կամ էլ բարիքների տրամադրումը) և տնտեսական (հարկեր և լրավճարներ) միջոցներ:
Ստանդարտները, որոնք ներկայացնում են պետության կողմից հաստատվող սահմանափակումներ շրջակա միջավայրն աղտոտող արտադրական թափոնների տեսակների և ծավալների վրա, բացասական արտաքին էֆեկտների կարգավորման առավել տարածված միջոցներ են: Դրանց նպատակը առաջարկի շուկայական ծավալի հավասարակշռության հաստատումն է համապատասխան օպտիմալ բարիքների առաջարկի կրճատման ճանապարհով: Որպես ազդեցության միջոցներ օգտագործում են աղտոտող արտանետումների ծավալների կրճատումը և արտանետումներում թունավոր նյութերի պարունակման նորմերի սահմանումը: Առաջին դեպքում նպատակը ձեռք է բերվում ի հաշիվ թողարկման ծավալների ուղղակի սահմանափակման, իսկ երկրորդ դեպքում` ի հաշիվ առաջարկի կորի տեղաշարժման` արտադրության ծախքերի աճման արդյունքով, արտադրողների լրացուցիչ ծախսերի հետևանքով` պայմանավորված նորմերի պահպանման անհրաժեշտությամբ (սարքավորումների տեղադրում և թափոնների մաքրման հետ կապված միջոցառումների իրականացում):
Նպաստելով արտաքին էֆեկտների կրճատմանը` չափորոշիչների օգտագործումը չի ապահովում ռեսուրսների օպտիմալ բաշխում: Առաջին` դա չի ընդգրկում արտաքին էֆեկտների այն մասը, որն առաջ է
գալիս ստանդարտներով թույլատրելի արտանետումների մակարդակով, ուստի արտաքին սահմանային ծախքերը չեն փոխհատուցվում, ինչը նշանակում է, որ ռեսուրսների մի մասը սպառվում է անվճար: Երկրորդ` դա, մի կողմից, հաշվի չի առնում ֆիրմաների մասնավոր սահմանային ծախքերի մակարդակներում հնարավոր տարբերությունները, մյուս կողմից` արտաքին էֆեկտների տարբեր ստացողների համար հասարակական սահմանային օգտակարության մակարդակները: Եթե ֆիրմաների սահմանային ծախքերը տարբերվում են (գծապատկեր 1), ապա արտանետումների միասնական S ստանդարտի օգտագործումը կհանգեցնի այն բանին, որ փոքր ծախքեր ունեցող ֆիրմաների համար (MPC1
−MSC1) սահմանված պահանջները կլինեն արդյունավետից բարձր (Q1 >QS), իսկ ավելի բարձր ծախքեր ունեցող  ֆիրմաների համար (MPC2−MSC2)` արդյունավետից ցածր (Q2)1: Քանի որ երկու դեպքում էլ թողարկման հասարակական օպտիմալ ծավալը չի հաստատվում, ուստի ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումը ևս չի վերացվում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրինակ` քաղաքներում աղտոտման աստիճանն ավելի բարձր է, քան գյուղական վայրերում: Համապատասխանաբար` հասարակական օգուտները բարիքների արտադրությունից քաղաքում ավելի փոքր են (MSB2), քան գյուղական վայրերում (MSB): Ուստի միասնական ստանդարտի կիրառման ժամանակ գյուղական վայրերում գործող ֆիրմաները կթողարկեն օպտիմալ մակարդակից ցածր (Q1 >QS ), իսկ քաղաքում գործող ֆիրմաները` օպտիմալից բարձր (Q2), ինչը վկայում է ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխման մասին: Այս թերությունների վերացումն անհատական ստանդարտների ներդրման ճանապարհով տնտեսապես հիմնավորված չէ, քանի որ կապված է մեծ վարչական ծախքերի հետ (տեղեկատվության հավաքագրում, մշտադիտարկում և հսկում): 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հարկերը, որոնք տրվում են վճարումների պատճառած վնասների դիմաց, արտաքին էֆեկտների կարգավորման մեկ այլ միջոց են: Դրանք կարող են սահմանվել ինչպես թողարկվող բարիքների, այնպես էլ թունավոր արտանետումների նկատմամբ: Հարկերի (T) ազդեցության մեխանիզմի էությունն այն է, որ արտաքին սահմանային ծախքի մեծությանն առնչվող հարկը (T=MEC) բարձրացնում է արտադրության սահմանային ծախքերը մինչև հասարակական սահմանային ծախքերի մակարդակը (գծապատկեր 3):
Դառնալով առաջարկի որոշիչ (դետերմինանտ) կոր, այն առաջարկը բարձրացնում է վերև` S-ից մինչև S2: Արդյունքում տեղի է ունենում թողարկման կրճատում դեպի օպտիմալ ծավալի Q1 կողմ, իսկ  հասարակությունը ստանում է ուղղակի շահում, որը հավասար է վերացված կորուստներին (ABC եռանկյունի), ինչը, սակայն, չի նշանակում հասցված վնասի վերացում:
Հարկերի ներդրման հետևանքները պայմանավորված են ֆիրմաների արտադրության ծախքերը նվազագույնի հասցնելու այլընտրանքային միջոցների առկայությամբ, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել հարկերի ներգրավման ժամանակ: Եթե ֆիրմաները սեփական շահույթի մաքսիմալացման տեսանկյունից առավել շահավետ են համարում հարկերի վճարումը` կրճատելով թողարկումը, ապա այս պարագայում հասցվող վնասը միայն կփոքրանա, մեր դեպքում, մինչև (P1−P3)Q1 չափը: Երբ հարկերը ֆիրմաներին զրկեն շահույթից, ապա կդադարեցվի արտադրությունը, իսկ եթե ֆիրմաները թունավոր արտանետումների կրճատման նպատակով ունենան միջոցներ, որոնց ծախսերը բարձր են հարկերից, ապա կկատարելագործեն տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ վնասակար ազդեցությունները կկրճատվեն կամ էլ ամբողջությամբ կվերացվեն:
Հարկերի օգտագործումն ունի մի շարք առավելություններ: Ի տարբերություն ստանդարտների, դա չի պահանջում դժվարամատչելի տեղեկատվության հավաքագրում` կապված արտանետումների նվազեցման սահմանային ծախքերի հետ: T հարկի օգտագործումը չի ավելացնում ֆիրմաների ծախքերն աղտոտման նվազեցման համար (MCa1 և MCa2) և ունակ է ապահովելու արտանետումների նույն մակարդակն ավելի ցածր ծախքերի պարագայում (MCbTS), քան S ստանդարտների օգտագործման դեպքում է:
<mcb< div="">
Քանի որ ֆիրմաները կարող են օգուտ ստանալ` որպես տարբերություն արտանետումների կրճատման և հարկի ծախսերի միջև, ուստի հարկերը հզոր խթան են դառնում ֆիրմաների արտանետումների մակարդակը կրճատելու համար` ի հաշիվ տեխնոլոգիայի կատարելագործման, իսկ հարկերը նպաստում են պետեկամուտների աճին (գծապատկեր 4. ա): Հարկերի օգտագործումը գործնականում որոշակի դժվարություններ ունի:
- Անմիջական կոռելյացիայի բացակայությունը թողարկման ծավալի և աղտոտման մակարդակի միջև չի ապահովում արտաքին էֆեկտի ինտերնալացումը, ինչը պահանջում է վերջինիս աղբյուրի հստակ որոշում և հարկի սահմանում վնասաբեր արտանետումների յուրաքանչյուր տեսակի պարագայում, իսկ դա էլ կապված է զգալի լրացուցիչ ծախքերի հետ:
- Հարկերը հանգեցնում են գների աճին:
- Հարկերի T1 սահմանման ժամանակ թույլ տրված սխալները (գծապատկեր 4.բ) պատճառ են դառնում ավելի լուրջ սահմանային հասարակական ծախքերի (MSCT>MSCS), քան ստանդարտների S1 օգտագործման ժամանակ:
- Հարկերի օգտագործումը չի երաշխավորում հասցվող վնասի վերացումը, ինչը երկարաժամկետում կհանգեցնի անվերադարձ հետևանքների:
- Այն դեպքերում, երբ արտաքին էֆեկտ ստացողներն օժտված են դրանց վերացման ավելի էժան միջոցներով, հարկադրումը ընդհանրապես անարդյունավետ է:
Արտաքին էֆեկտների կարգավորման խնդիր է համարվում ոչ թե աղտոտման վերացումը, այլ ռեսուրսների արդյունավետ բաշխման ապահովումը: Սա նշանակում է, որ աղտոտման նկատմամբ վերահսկման արդյունավետ մակարդակը հաստատվում է այն ժամանակ, երբ սահմանային հասարակական ծախքերը հավասարվում են սահմանային հասարակական օգուտներին: Այս առումով, արտաքին էֆեկտների կարգավորման հիմնահարցը ռեսուրսների բաշխման արդյունավետության մակարդակի բարձրացումն է ձեռքբերվի բացասական արտաքին էֆեկտների վերացման, անհրաժեշտ ֆիրմային ծախքերի նվազեցման պայմաններում: Նման խնդրի լուծումը հնարավոր է աղտոտման իրավունքի շուկայի ստեղծման ճանապարհով, որտեղ այդպիսի իրավունքները ազատ կարող են գնվել և վաճառվել: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լիցենզիաների շուկայում համապատասխան մեխանիզմի գործողությունը կնպաստի, որ արտանետման իրավունքները փոխանցվեն այն ֆիրմաներին, որոնք ունեն արտանետումների կրճատման ավելի ցածր ծախքեր:
Բացի դրանից, ռեսուրսների օգտագործման իրավունքները կգնվեն նաև այլընտրանքային նպատակների օգտագործման համար, ինչը համարժեք է լիցենզիաների առաջարկի կրճատմանը (S1 ) և դրանց գնի բարձրացմանը(P1): Որոշ ֆիրմաներ ստիպված կլինեն կրճատել թողարկումը կամ էլ ներդնել թողարկման առավել կատարելագործված եղանակներ: Այն ֆիրմաները,որոնց համար լիցենզիայի գինը բարձր կլինի թունավոր արտանետումներիկրճատման նպատակով կատարած ծախքերից, ստիպված կլինեն դադարեցնել արտադրությունը, ինչն էլ կապահովի արտանետման իրավունքի փոխանցումը այն ֆիրմաներին, որոնք ունեն թունավոր արտանետումների կրճատման ավելի ցածր ծախքեր: Արդյունքում` ավելի ցածր ծախքերի պայմաններում կարելի է հասնել արդյունավետության բարձրացման: 
Փոխհատուցման մեխանիզմը ներկայացնում է փոխհատուցման հիման վրա ֆիրմաների միջև համաձայնություն աղտոտման սեփականության իրավունքի փոխանակման մասին, որն օգտագործվում է այն ժամանակ, երբ լրացուցիչ աղտոտումն անթույլատրելի է: Դրա էությունն այն է, որ ֆիրման կարող է մեկ այլ ֆիրմայից ձեռք բերել արտանետման իրավունք` որոշակի վճարի դիմաց կրճատելով արտանետումները:
Վարկավորման մեխանիզմի էությունն այն է, որ ֆիրմաները, որոնք ունեն ավելի ցածր աստիճանի թունավոր արտանետումներ, քան նորմատիվային մակարդակն է, ստանում են ոչ միայն իրավունք (,վարկե) նույնաքանակ աղտոտման նորմերի պարագայում, այլ նաև հնարավորություն` կուտակելու նմանատիպ ,վարկերե: Եթե ֆիրմային տրվում է նման վարկերի վաճառքի իրավունք, ապա այս կարգավորման եղանակը կարող է հզոր խթան դառնալ արտանետումների ապագա կրճատման համար, քանի որ ստացված «վարկերի» վաճառքը կնպաստի դրանց շահույթի աճին:
Մշտադիտարկում կիրառվում է արտանետումների նորմերի ստուգման համար: Էությունն այն է, որ ֆիրմաներին թույլատրվում է գերազանցել նորմատիվները մեկ արտանետման գծով, եթե դա ապահովում է մեկ այլ տեսակի արտանետման գծով համարժեք իջեցում:
Դրական արտաքին էֆեկտների ազդեցությունն ավելի թույլ է արտադրության արդյունավետ ծավալի և բարիքների օպտիմալ սպառման համեմատությամբ: Այս առումով, դրական արտաքին էֆեկտների կարգավորման խնդիրն այն է, որ բարիքի արտադրության և սպառման ծավալները համապատասխանեն հասարակական սահմանային օգուտների մակարդակին:
Քանի որ արտաքին էֆեկտների դրական բնույթը սովորաբար արտահայտվում է բարիքի սպառման ընթացքում, դրական էֆեկտների կարգավորումն ուղեկցվում է բարիքի գնի իջեցմամբ, ինչն էլ մեծացնում է դրա պահանջարկը, հետևաբար` թողարկումը:
Լրավճարները տրամադրվում են բարիքի սպառողներին կամ արտադրողներին և համարվում են գործունեության կարգավորման առավել տարածված միջոց: Դրանք կարող են անմիջականորեն տրվել նրանց, ովքեր դրական արտաքին էֆեկտներ առաջացնող բարիքի սպառողներ են: Սուբսիդավորման նման ձևեր կարող են համարվել սննդամթերքի կտրոնները, դրամական վճարումները` աղքատ բնակչությանը, կրթաթոշակները, անվճար պատվաստումները և այլն: Եթե բարիքի սպառումն ուղեկցվում է դրական արտաքին էֆեկտով (գծապատկեր 6.ա), ապա պահանջարկի հավասարակշռված ծավալի (Q*) ժամանակ հասարակական օգտակարության համախառն կորուստները (դրական արտաքին էֆեկտ) կկազմեն (P2-P*)Q*, իսկ արդյունավետության զուտ կորուստները` DEF եռանկյան մակերեսին հավասար մեծություն:
Քանի որ սպառման արդյունավետ ծավալը հավասար է Q1-ի, ուստի դրան հասնելու համար անհրաժեշտ է սպառողներին բարիքի յուրաքանչյուր միավորի համար տրամադրել լրավճարներ C սահմանային արտաքին օգուտի չափով` C=MEB: Բարիքի գնի իջեցումը (P1>P3) կապահովի բնակչության գնողունակության աճ, և պահանջարկի կորը կտեղաշարժվի (D→D1), ինչի արդյունքում, հասարակության տեսանկյունից, բարիքի արտադրությունը կմեծանա մինչև արդյունավետ ծավալը (Q*→Q1): Այս դեպքում կպահանջվեն լրահատկացումներ (P1−P3) Q1 գումարին հավասար:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լրավճարները կարող են նպատակաուղղվել առաջարկի խրախուսմանը (գծապատկեր 6. բ): Այս դեպքում որպես սուբսիդիաների անմիջական ստացողներ հանդես են գալիս արտադրողները, իսկ դրանց ազդեցությունն արտահայտվում է բարիքի արտադրության սահմանային ծախքերի կրճատմամբ և առաջարկի կորի տեղաշարժմամբ (S→SC): Գնի իջեցումը (P*→PC) կհանգեցնի սպառման աճին (Q*→QC): Սակայն անհրաժեշտ է նկատել, որ սուբսիդիայի չափը (C) ավելի մեծ է գնի իջեցման չափից: Սուբսիդավորման այդպիսի օրինակներ են գյուղատնտեսական արտադրությունը, բնակարանային շինարարությունը: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչ վերաբերում է դժվարություններին, որոնք ծագում են դրական արտաքին էֆեկտների կարգավորման ժամանակ, ապա դրանք նման են բացասական արտաքին էֆեկտների կարգավորման ընթացքում ի հայտ եկած դժվարություններին` ոչ բավարար տեղեկատվություն, լրացուցիչ վարչակառավարչական ծախքեր: Անհրաժեշտ է նաև հիշել, որ սուբսիդավորումը կապված է լրացուցիչ ծախքերի հետ: