Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Պետական բյուջեի եկամուտների մակարդակի վրա գործոնների ազդեցության վիճակագրական գնահատումը

ՄԱՆՈՒԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ
 
Հոդվածում կատարվել է ՀՀ պետական բյուջեի
եկամուտների վրա ազդող գործոնների մակարդակի և դինամիկայի վերլուծություն, ինչպես նաև, կիրառելով ինդեքսային մեթոդը, գնահատվել է յուրաքանչյուր գործոնի ազդեցության չափը բյուջեի եկամուտների մակարդակի փոփոխության վրա:
Հիմնաբառեր. բյուջեի եկամուտներ, հարկային եկամուտներ, անվանական ՀՆԱ, իրական ՀՆԱ, դեֆլյատոր
Ազգային հաշիվների համակարգի (ԱՀՀ) մեթոդաբանության և պետական ֆինանսների միջազգային չափորոշիչների հենքի վրա մշակված միջազգային վիճակագրության նյութերը հնարավորություն են ընձեռում վերլուծելու տարբեր երկրների ֆինանսների բնագավառում տեղի ունեցող գործընթացները: Դա մասնավորապես վերաբերում է պետական բյուջեի եկամուտների միտումների և դրանց վրա ազդող գործոնների բացահայտմանը, որի արդյունքում պետությունը կարգավորում է տնտեսության զարգացման տեմպերը և կառուցվածքը, ՀՆԱ ստեղծման, բաշխման և վերաբաշխման համամասնությունները:
Հոդվածի ուսումնասիրության առարկան ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճի գործոնների բացահայտումը և ինդեքսային մեթոդի օգնությամբ դրանց ազդեցության չափի գնահատումն է, ինչը հնարավորություն կընձեռի համադրելու ՀՀ-ում ձևավորված միտումներն այլ երկրներում տեղի ունեցող գործընթացների հետ, բացահայտելու առանձին երկրների ընդհանուր գծերը և օրինաչափությունները:
19982014 թթ. ժամանակաշրջանի բոլոր տարիների (բացառությամբ 2000 և 2009 թթ.) ՀՀ պետական բյուջեի ինչպես ընդհանուր, այնպես էլ հարկային եկամուտների հիմնական աղբյուրների մակարդակները, բացարձակ արտահայտությամբ, արձանագրել են աճի միտումներ. մասնավորապես` ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն աճել են 5.8 անգամ` 2014 թ. կազմելով 1144.8 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտները 1998 թ. կազմել են 158.9 մլրդ դրամ և, աճելով 6.7 անգամ կամ 905.2 մլրդ դրամով, 2014 թ. կազմել են 1064.1 մլրդ դրամ կամ ամբողջ եկամուտների 93.0 տոկոսը:
1998-2014 թթ. ժամանակաշրջանում հարկային մուտքերը ընդհանուր եկամուտների մեջ տատանվել են 80.893.4 տոկոսային միջակայքում: Ամենամեծ մասնաբաժինն արձանագրվել է 2013 թ.` 93.4 տոկոս: Արձանագրված միտումները պահպանվել են նաև 2015-2017 թթ. ժամանակաշրջանում (աղյուսակ 1):
Աղյուսակի տվյալներից պարզ է դառնում, որ առաջին (2000-2005 թթ.) հնգամյա ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճը` տարեկան միջին հաշվով ավելանալով 16.0 տոկոսային կետով, կազմել է 210.3 տոկոս: Հաջորդ հնգամյա ժամանակահատվածներում բյուջեի եկամուտների աճի տեմպը տարեկան, միջին հաշվով, շուրջ 4 տոկոսային կետով դանդաղելով` կազմել է համապատասխանաբար` 181.0 և 149.6 տոկոս, ընդ որում, այդ միտումներն արձանագրվել են հարկային եկամուտների աճի տեմպերի դանդաղման հաշվին, իսկ 2016 թ. համեմատությամբ 2017 թ. պետական բյուջեի եկամուտներ մակարդակն աճել է 5.7 տոկոսային կետով:
Դիտարկվող ժամանակաշրջանում ՀՆԱ մակարդակներում ինչպես շուկայական, այնպես էլ համադրելի գներով արձանագրվել են աճի միտումներ, մասնավորապես` 2000 թ. նկատմամբ 2005 թ. անվանական ՀՆԱ-ն աճել է շուրջ 2.2 անգամ, իսկ իրական ՀՆԱ-ն` 1.8 անգամ, այնուհետև նվազելով, 2010 թ. նկատմամբ 2015 թ. աճը կազմել է համապատասխանաբար` 145.8 և 124 տոկոս: Առաջին երկու հնգամյա  ժամանակահատվածների բարձր աճի միտումները պայմանավորված են եղել 2002-2008 թթ. արձանագրված աճի բարձր տեմպերով:
Ուսումնասիրվող ժամանակաշրջանում աճել են նաև գների փոփոխությունը բնութագրող ցուցանիշի` դեֆլյատորի մակարդակները, մասնավորապես` 2000 թ. համեմատությամբ 2005 թ. մակարդակն աճել է 22.2 տոկոսային կետով, համեմատվող հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններում համապատասխանաբար` 27.7 և 17.6 տոկոսային կետով, իսկ 2017 թ. դեֆլյատորը կազմել է 102.2 տոկոս (աղյուսակ 1):
Հարկային քաղաքականության մակրոտնտեսական ցուցանիշներից է պետական բյուջեի եկամուտների, մասնավորապես` հարկային եկամուտների և ՀՆԱ հարաբերակցությունը: Զարգացած տնտեսությամբ երկրներում այս ցուցանիշի մակարդակները տատանվում են միջինում 35-45%-ի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անցումային տնտեսություններում` 30-40%-ի, իսկ ԱՊՀ երկրների մեծ մասում` 25-30%-ի սահմաններում: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ-ում պետական բյուջեի հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը թեև 2000-2017 թթ.  հիմնականում (բացառությամբ 2003, 2015 և 2017 թթ.) աճել է և 2017 թ. կազմել 20.8 տոկոս,  այնուամենայնիվ, բավականաչափ ցածր է զարգացած և անցումային տնտեսությամբ բազմաթիվ երկրներում արձանագրված մակարդակներից:
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի մակարդակների տատանումները պայմանավորված են եղել հարկերի և ՀՆԱ աճի միտումներով: Այն տարիներին, երբ հարկային բեռի ցուցանիշի մակարդակները արձանագրել են աճի միտումներ, պայմանավորված են եղել հարկային եկամուտների աճի առաջանցիկ տեմպերով: 2005 թ. սկսած` հարկային եկամուտների աճի տեմպերը կամ գերազանցել են, կամ հավասար են եղել ՀՆԱ աճի տեմպերին (աղյուսակ 1):
Հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի արձանագրված մակարդակների 80-87 տոկոսը ապահովել են ՀՀ պետական բյուջեի հիմնական հարկատեսակներ/ՀՆԱ հարաբերակցության արձանագրված մակարդակները (աղյուսակ 1):
Վերլուծության արդյունքներից պարզ է դառնում, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճը  պայմանավորող գործոնների` ՀՆԱ ֆիզիկական (համադրելի գներով) ծավալի, ՀՆԱ-ի մեջ (ընթացիկ գներով) պետական բյուջեի եկամուտների բաժնեմասի և գների փոփոխության մակարդակներում, դիտարկվող ժամանակաշրջանում, արձանագրվել են աճի միտումներ: Հետևաբար` ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճի վրա ազդող յուրաքանչյուր գործոնի ազդեցության չափը գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել գործոնային վերլուծություն` կիրառելով ինդեքսային մեթոդը:
Ուսումնասիրվող ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտների բացարձակ հավելաճը կարելի է որոշել հետևյալ կերպ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1-ին և 2-րդ բանաձևերի կիրառմամբ իրականացվել են ՀՀ և մի շարք երկրների պետական բյուջեների եկամուտների մակարդակների հավելաճի վրա ազդող գործոնների համամասնությունների հաշվարկներ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ պետական բյուջեի եկամուտների բացարձակ հավելաճերի մեջ առանձին գործոնների մասնաբաժինների մակարդակները դիտարկվող հնգամյա ժամանակահատվածներում դրսևորել են էական տատանումներ:
Այսպես` 2001-2005 թթ. ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճի 70.7 տոկոսը կամ 159.9 մլրդ դրամը պայմանավորված է եղել արտադրության ֆիզիկական ծավալի աճով. նշված ժամանակահատվածում աճել է` 78 տոկոսով, իսկ եկամուտներ/ՀՆԱ գործոնը 6.6 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով բացասաբար է անդրադարձել բյուջեի եկամուտների աճի վրա:
Հետագա (2005-2010 թթ. և 2010-2015 թթ.) հնգամյա ժամանակահատվածներում արձանագրվել են  գործոնների ազդեցության չափի համամասնությունների փոփոխություններ. մասնավորապես` գների փոփոխությունների ազդեցության մասնաբաժինը կազմել է ավելի քան 40 տոկոս, իսկ եկամուտներ/ՀՆԱ գործոնի մասնաբաժինն ավելացել է մինչև 33 տոկոս, այնուհետև, 2010-2015 թթ. ժամանակահատվածում նվազելով 25.3 տոկոսային կետով` կազմել է 7.7 տոկոս:
2016-2017 թթ. համար արտադրության ֆիզիկական ծավալի ազդեցության չափը 2015-2016 թթ. համեմատությամբ ավելացել է 62.8 տոկոսային կետով և կազմել 131.8 տոկոս, իսկ դեֆլյատորի մասնաբաժինը նվազել է 61.3 տոկոսային կետով` կազմելով 42.2 տոկոս: Այդ ույն ժամանակահատվածների համար եկամուտներ/ՀՆԱ գործոնի ազդեցությունը եղել է բացասական` կազմելով, համապատասխանաբար` 72.6 և 73.9 տոկոս:
Պետական բյուջեի եկամուտների աճի գործոնների հարաբերակցություններն արտահայտում են տվյալ երկրի տնտեսության զարգացման առանձնահատկությունները, առաջին հերթին` դրա աճի տեմպերի և գնաճի մակարդակների տարբերությունները: Մեր դիտարկած որոշ երկրներում առանձին ժամանակահատվածների համար բյուջեի եկամուտների գումարային հավելաճի մեծ մասը պայմանավորված է եղել գների աճով (աղյուսակ 2):
Աղյուսակ 1-ի տվյալներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտների 90-94 տոկոսը կազմում են հարկային եկամուտները, հետևաբար` անհրաժեշտ է հաշվարկել հարկային սահունության (առաձգականության) գործակիցը, որը, տոկոսային արտահայտությամբ, բնութագրում է մեկ տոկոս ՀՆԱ փոփոխությանը բաժին ընկնող հարկերի փոփոխությունը և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
 
 
 
 
 
 
 
Հարկային սահունության հաշվարկված գործակիցները ցույց են տալիս, որ ուսումնասիրվող ժամանակաշրջանի գրեթե բոլոր տարիներին` բացառությամբ 2000 և 2009 թթ., ՀՆԱ աճի յուրաքանչյուր տոկոսային կետի աճը հանգեցրել է հարկային եկամուտների աճի:
2000 թ. ՀՆԱ մեկ տոկոս աճն ուղեկցվել է հարկային եկամուտների 0.7 տոկոս անկմամբ, ինչը պայմանավորված է եղել պետական բյուջեի հարկային եկամուտների թերակատարմամբ, իսկ 2009 թ. սահունության գործակիցը կազմել է -1.2 տոկոս, ինչը նշանակում է` ՀՆԱ անկման յուրաքանչյուր տոկոսային կետին բաժին է ընկել հարկերի 1.2 տոկոսային կետով անկում:
Անկման նման մակարդակը պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, երբ անվանական ՀՆԱ-ն նվազեց 12, իսկ իրական ՀՆԱ-ն` 14.1 տոկոսային կետով: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դիտարկվող ժամանակաշրջանում սահունության գործակցի ամենաբարձր մակարդակն արձանագրվել է 2016 թ., երբ ՀՆԱ մեկ տոկոս աճը հանգեցրեց հարկերի 2.4 տոկոսով կամ 25.9 մլրդ դրամով աճի:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ հոդվածում առաջարկվող մեթոդը հնարավորություն է ընձեռում իրականացնելու պետական բյուջեի եկամուտների մակարդակի փոփոխության վրա ազդող կարևոր գործոնների` արտադրության ծավալների, եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության մակարդակի և գնաճի վիճակագրական գնահատում և վերլուծություն: