Log in
updated 12:41 PM MSK, Feb 2, 2023

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից կատարված աշխատանքները

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն պարբերաբար իրականացնում է բարելավման և արդիականացման աշխատանքներ, որոնք շարունակական բնույթ են կրում: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից վերջերս իրականացված հարցման արդյունքում ներկայացված առաջարկություններին ի պատասխան ներկայացնում ենք մեր պատասխանը:
1. Դեռևս 2022 թվականի առաջին կեսին զանգի կենտրոնը համալրվել է նոր աշխատակիցներով:
Հերթերի գոյացության պատճառներից է հունիս-հուլիս ամսում 4G տեխնոլոգիայի մեկնարկը:
Ներկայումս չկան մեծ հերթեր, սակայն, անկախ քանակից, դրանք կարգավորելու համար նախատեսված է տեղադրել հերթի տերմինալ:
2. Հետվճարային և կանխավճարային համակարգի տարբերությունը կայանում է նրանում, որ բաժանորդը օգտվում է ցանկացած ծառայությունից, այնուհետև վճարում կամ ընդհակառակը: Հետվճարային հեռախոսահամարները ծրագրով ծավալային սահմանափակումների չեն ենթարկվում: Սակայն Ընկերությունը նմանատիպ դեպքերի համար ևս ունի լուծում • բաժանորդը կարող է անցնել կանխավճարային համակարգի՝ ձեռք բերելով նորը կամ պարզապես թողնելով իր գործող հեռախոսահամարը:
3. «Միքս» սակագնային պլանի փաթեթներում ներառված ծավալն սպառելու դեպքում կան շարժական համացանցի օգնական «Գիգա» փաթեթներ, որոնք շահավետ են բաժանորդների համար:
4. Հարկ է նշել, որ խափանումները տեղի են ունենում երրորդ անձի կողմից, որի վերականգնումը Ընկերությունն իրականացնում է անմիջապես՝ տեղեկացնելով բաժանորդներին:
Ընկերությունը պատրաստ է ֆիքսված համացանցը տրամադրել ծավալով, ներկայիս արագության փոխարեն, սակայն չենք կարծում ողջունելի կլինի բաժանորդների կողմից:
5. Օնլայն վճարումների մեր կայքը թարմացված է և ավելի մատչելի՝ վճարում իրականացնելու համար, որի մասին ևս բազմիցս հայտարարվել է: Ցանկացած առաջարկ`  նորություն կամ ինֆորմացիա հրապարկվում է տարբեր սոցկայքերում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, տպագրվում է թերթում, ծանուցվում է SMS-ի միջոցով: Պահպանելով գովազդային կանոնների բոլոր նորմերը՝  Ընկերությունը իրազեկում է ծառայությունների մատչելիությունն ու շահավետությունը:

Ի հավելումն՝  նշենք,  որ բոլոր առաջարկներն ընդունելի են  և Ընկերությունը ջանք չի խնայի շարունակելու բարեկարգման աշխատանքները և ինֆորմացիան էլ ավելի հասանելի դարձնելու  հանրությանը:

Նյութի աղբյուրը՝  https://kt.am/

Last modified onՉորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2022 13:18