Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի տարեվերջյան նիստը:

Օրակարգի առաջին հարցով փոփոխություն է կատարվել լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանների սահմանման մեջ և ուժը կորցրած են ճանաչվել «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի կառուցման և էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի կառուցման լիցենզիաները:

Օրակարգի երկրորդ հարցով սահմանվել են հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2023 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը:

Հաջորդիվ, Հանձնաժողովի որոշումներով հաստատվել են աշխատակազմի աշխատակիցների 2023 թվականի թվաքանակն ու հաստիքացուցակը:
Հանձնաժողովը 106.0 մեգահերց հաճախությամբ Արցախի Հանրապետության տարածքում հայտարարել էր ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

Մրցույթի մասնակից «Սիթի Էֆ-Էմ» ՍՊԸ լիազորված ներկայացուցիչը ներկայացրել է մրցութային առաջարկը և սահմանված կարգով նիստն ընդհատվել է մրցութային հայտն ուսումնասիրելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահ Գ. Գրիգորյանը նիստի վերջում շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթելով անփորձանք ու խաղաղ տարի:

Last modified onՀինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022 17:34