Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների

 Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մանրածախ վաճառքում գտնվող ապրանքների շրջանառության հատուկ կարգի վերաբերյալ ս.թ. մարտի 9-ինկայացել է թրեյնինգ, որը անց են կացրել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Հարկային մարմին) վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչության պետ՝ Տիգրան Առստամյանը, մասնակցությամբ՝ Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների, Պետական եկամուտների կոմիտեի, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակիցների, շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների:
Իրացման գների ձևավորման և վերահսկման գործընթացը վերահսկելու նպատակով, ամենօրյա պարբերականությամբ շրջայցեր են իրականացնելու Հանձնաժողովը, Հարկային մարմինը և Կոմիտեն՝ առևտրային օբյեկտների ցանկերին համատասխան, Հարկային մարմինը՝ շրջկենտրոններում, շրջվարչակազմերը՝ ներգրավելով համայնքների ղեկավարներին՝ համայնքներում:
Նախքան ապրանքների մանրածախ վաճառք իրականացնելը, տնտեսավարող սուբյեկտներն իրացման գները նախապես համաձայնեցնում են Հանձնաժողովի հետ՝ էլեկտրոնային փոստի (infokargavorum.am) կամ համապատասխան էլեկտրոնային հավելվածի (Whats app) միջոցով կամ անձամբ Հանձնաժողով ներկայանալով:
Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ապրանքների վաճառքն իրականացնել բացառապես Հանձնաժողովի կողմից հաստատված ամենաբարձր թույլատրելի գնի սահմաններում:
Նշված սահմանաչափից առավել բարձր գնի կիրառումը ենթակա է պատասխանատվության ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Դիտանցում իրականացնող անձը պատասխանատու է դիտարկվող առևտրային օբյեկտում կարգի իրավաչափ պահանջների կատարման համար:
Ենթադրյալ խախտման դեպքում կազմվում է դիտանցման արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը հետագա ընթացքավորման նպատակով ուղարկվում է Կոմիտե:
Քննարկվել են այլ հարցեր ևս, նախանշվել կատարվելիք աշխատանքները՝ ակնկալելով համատեղ արդյունավետ աշխատանք:

Media

Last modified onՈւրբաթ, 10 Մարտի 2023 19:59