Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը երկարաձգել է ««Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը «Սարսանգ» հիդրոէլեկտրակայանում տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը՝ մինչև 2038 թվականի մարտի 26-ը:

Օրակարգի երկրորդ հարցով Հանձնաժողովը ս.թ. փետրվարի 13-ին «Անյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցած վարչական վարույթի շրջանակում կիրառել է պատասխանատվության միջոց՝ տուգանք:

Օրակարգի վերջին հարցով՝ Արցախի Հանրապետության տարածքում հայտարարվել է 91,1 մեգահերց հաճախությամբ ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

Last modified onՉորեքշաբթի, 15 Մարտի 2023 14:42