Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված «Հոչանց-3» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործունեությունը:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ««Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությանը «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանում տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների մեջ:

Հանձնաժողովը սահմանել է նաև «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը:

Օրակարգի 4-րդ հարցով վերանայվել ու սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ՝ բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի ու խմելու ջրատարների վրա կառուցված, արևային և հողմային էլեկտրակայաններից, և կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները:

(Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը)։

Օրակարգի մեկ այլ հարցով՝ Հանձնաժողովը սահմանել է մի շարք փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները:

(Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը)։

Հանձնաժողովը օրակարգի վերջին հարցով Արցախի Հանրապետության տարածքում 104.7 մեգահերց հաճախությամբ հայտարարված ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթը համարել է չկայացած:

 

Last modified onԵրեքշաբթի, 30 Մայիսի 2023 15:57