Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Ուրբաթ, 15 Հուլիսի 2022

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով Հանձնաժողովը երկարաձգել է «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման N0001 թույլտվության գործողության ժամկետը մինչև 2032 թվականի հուլիսի 17-ը:

Երկրորդ հարցով Հանձնաժողովը բավարարել է «Նառանե Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վանք համայնքներում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար տրամադրել հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ տասը տարի գործողության ժամկետով:

 

Subscribe to this RSS feed