Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Երեքշաբթի, 01 Նոյեմբերի 2022

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 31.10․ 2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (24.10.2022թ.) համեմատ, արձանագրվել է 10 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնաճ և 6 գնանկում (գների մոնիթորինգ):

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնաճ արձանագրվել է «Հավի ձու» 1 հատ՝ 2 դրամ (3,3%) ապրանքային շուկայում, գնանկում՝ դիզվառելիք 1լ՝ 30 դրամ (5,0%) ապրանքային շուկայում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

Subscribe to this RSS feed