Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2022

Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների վերաբերյալ հարցումների պատասխանների վերլուծության արդյունքներ

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ֆեյսբուքյան կայք էջում անցկացված «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների վերաբերյալ շուրջ մեկ ամիս տևած հարցումներին մասնակցել են 216 մարդ:

Այսօր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տնօրեն՝ Մ. Միրզոյանի և ընկերության տեխնիկական մասնագետների, հանրային խորհրդի անդամ՝ Ա. Ղահրամանյանի հետ՝ նշված հարցերը քննարկելու համար:
Հաշվի առնելով հանրության կողմից հաճախակի դարձած բողոքները «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հանդեպ, Հանձնաժողովի կողմից առաջարկվել է.
● ավելացնել աշխատողների քանակը սպասարկման կենտրոններում՝ դժգոհությունները և հերթերի քանակը վերացնելու նպատակով,
● հետվճարային և կանխավճարային հեռախոսահամարների «Միքս» փաթեթներում, եթե ինտերնետ ծառայության ծավալը ավարտվել է, ապա այս ծառայության մատուցումը ծրագրային անջատել, իսկ ծառայության հետագա միացումը իրականացնել բաժանորդների դիմումների դեպքում,
● եթե սակագնային պլանի փաթեթների ծառայությունները բաժանորդների կողմից օգտագործվել են ժամկետից շուտ, ապա պայմաններ ստեղծել ևս մեկ անգամ վերամիանալու փաթեթային ծառայություններին համապատասխան գումարի դիմաց,
● ամսվա ընթացքում ընկերության մեղքով ֆիքսված ինտերնետի տեխնիկական անջատումների դեպքում, չօգտագործված ծառայության համարժեք գումարը (ծավալը) փոխանցվի հաջորդ ամիս,
● մասսայական լրատվական միջոցներով հանրությանը իրազեկել վճարովի տերմինալներից օգտվելու, օնլայն վճարումները կատարելու, ինչպես նաև սակագնային փաթեթներից օգտվելու առավելությունների մասով, որը խթան կհանդիսանա հերթերի վերացմանը և բաժանորդների կողմից առավել ցածր սակագնային ծառայությունների օգտագործմանը:
Շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար, Մ. Միրզոյանը ընդգծեց, որ բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով, ընկերության տեխնիկական թիմի կողմից պարբերաբար իրականացվող բարելավման աշխատանքների, ինչպես նաև նոր բջջային կայանների տեղադրման շնորհիվ, ընկերությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցները խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:

Հ.Գ.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությունը կհրապարակի Հանձնաժողովի կողմից արված առաջարկությունների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքները:

 

 

Subscribe to this RSS feed