Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Շաբաթ, 17 Դեկտեմբերի 2022

Մի շարք լայն սպառման սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 17.12.2022թ.-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (16.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գների նվազեցում (գների մոնիթորինգ):

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (16.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների նվազեցում (դեղատներում իրականացված գների մոնիթորինգ):

Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ շրջաններում իրականացրած և Հանձնաժողովին տրամադրած մոնիթորինգի արդյունքները՝

Մարտակերտ (գների մոնիթորինգ՝ 17.12.2022թ.)

(դեղատներում իրականացված գների մոնիթորինգ) 16.12.2022թ. և  17.12.22թ.

Ասկերան  (գների մոնիթորինգ)

(դեղատներում իրականացված գների մոնիթորինգ) 16.12.2022թ. և 17.12.22թ.

Մարտունի  (գների մոնիթորինգ)

(դեղատներում իրականացված գների մոնիթորինգ) 16.12.2022թ. և 17.12.22թ.

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել:

 

 

 

Ի պատասխան ֆեյսբուքյան որոշ օգտատերերի բողոքների

Հանձնաժողով ներկայացված, Հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հնչեցված և թեժ գծի միջոցով բարձրացված մի շարք հարցերի լուծման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում իրականացվող աշխատանքներն ուղղված են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների բացահայտմանը, առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մոնիթորինգների իրականացմանը, անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտմանը, հանրության կողմից ներկայացված տեղեկատվությունների վերլուծությանը:

Ամենօրյա կտրվածքով իրականացվում են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող խոշոր առևտրային օբյեկտներում իրացվող մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների համեմատական վերլուծություններ, ինչը հնարավորություն է ստեղծում պարզելու գների դինամիկան և վերահսկելու ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից հնարավոր խախտումները:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվում են ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝ առաջարկելով վերանայել իրացման գները, ինչպես նաև անց են կացվում բացատրական աշխատանքներ տնտեսավարողների հետ անբարեխիղճ վարքագիծը բացառելու ուղղությամբ:
Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի, անբարեխիղճ մրցակցության դրսևորման վերաբերյալ գրավոր հաղորդում կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր հիմնավոր ապացույցներ կտրամադրեն Հանձնաժողովին տվյալ բողոքի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը կեղծ և անհիմն տեղեկատվություն չի հրապարակում, և վերապահված լիազորություններով հնարավոր չէ զսպել գնաճի դինամիկան:
Հանձնաժողովը իրավասու է կիրառելու պատասխանատվության միջոցներ միայն այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնք դրսևորում են անբարեխիղճ մրցակցության վարքագիծ:
Հ.Գ.
Ս. թ. դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան օգտատերը / անունը չենք շահարկում/ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ Հանձնաժողովի և ԱԱԾ ուշադրությունը հրավիրելու Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ դեղամիջոցների և այլ ապրանքների գների անհիմն բարձրացման վերաբերյալ:

Հանձնաժողովը ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման մեկնաբանություններին մասնակցած անձանց հետ կապ է հաստատել և խնդրո հարցի վերաբերյալ կատարվելիք ուսումնասիրություններից հետո,  կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Հանձնաժողովը ստեղծված իրավիճակում ակնկալում է Ձեր ըմբռնումը, հորդորում խնդիրների բախվելիս զերծ մնալ ոչ կոռեկտ պահելաձևից և ուղղակի տեղեկացնել Հանձնաժողովին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:

Հարգելի արցախցիներ, ստեղծված իրավիճակով պայմանավորված Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:

Խնդրում և հորդորում ենք անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել՝

Հանձնաժողովի թեժ գիծ՝           047 95 95 55
Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝    119
զանգ ՀՀ-ից՝                             +374 47 119 119

Subscribe to this RSS feed