Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Հինգշաբթի, 26 Հունվարի 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի որոշմամբ «Արցախգազե փակ բաժնետիրականընկերության «Արցախգազ ՋԷԿ-1», «Արցախգազ ՋԷԿ-2» և«Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներով ամրագրված կառուցման ժամանակահատվածների հաշվարկը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից համարվել է ընդհատված՝ հանրապետությունում ստեղծված իրավիճակում Ընկերության՝ լիցենզիաներով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարման հնարավորությունից զրկված լինելու հանգամանքով պայմանավորված: Իրավիճակի հանգուցալուծումից հետո Հանձնաժողովի որոշմամբ կամրագրվեն կայանների կառուցման ճշգրտված ժամանակահատվածները:

Տեղի կունենա Հանձնաժողովի հերթական նիստ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի  26֊ին, ժամը 11։00-ին տեղի կունենա հերթական նիստ։

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, փ. Հովհ. Թումանյան 50, 3-րդ հարկ (Երևան հյուրանոց)

 

Subscribe to this RSS feed