Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2022

Քարտուղարության բաժին

Քարտուղարության բաժնի գործառույթներն են՝
1) հանձնաժողովի կողմից սահմանված կարգով նիստերի նախապատրաստման և անցկացման հետ կապված աշխատանքների իրականացում,
2) նիստերի արձանագրությունների կազմում,
3) հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների, տրամադրվող լիցենզիաների, թույլտվությունների պատրաստում և հանձնաժողովի նախագահի ստորագրմանը ներկայացում,
4) նիստերին առնչվող փաստաթղթերի (զեկուցագրեր, որոշումների նախագծերի փաթեթներ, եզրակացություններ, զեկույցներ և այլն), ընդունված որոշումների, դրանց էլեկտրոնային տարբերակների, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված ոչ գաղտնի այլ ակտերի և փաստաթղթերի պատճենների պահպանություն,
5) հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում,
6) հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների գրանցամատյանի վարում,
7) հանձնաժողովի փոփոխված որոշումների ինկորպորացման աշխատանքների իրականացում,
8) հանձնաժողովի գործունեության լուսաբանման, այդ թվում` հանձնաժողովի պաշտոնական կայքի սպասարկման հետ կապված աշխատանքների իրականացում.
9) զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների և հասարակության հետ հանձնաժողովի կապի ապահովում,
10) հանդիպումների, խորհրդակցությունների և այլ գործնական միջոցառումների նախապատրաստման աշխատանքների իրականացում,
11) համապատասխան նորմատիվ որոշումների նախագծերի փորձաքննության ապահովում՝ օրենքով սահմանված կարգով,
12) հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվության կազմման աշխատանքներին մասնակցություն և հաշվետվության հրապարակման ապահովում,
13) հանձնաժողովի հաջորդ տարվա գործունեության ծրագրի մշակում՝ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված աշխատանքային ծրագրերի, առաջարկությունների հիման վրա,
14) համագործակցության հուշագրերի, համատեղ աշխատանքային ծրագրերի մշակման հետ կապված աշխատանքների իրականացում,
15) հանձնաժողովի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ հանձնաժողովի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, զեկուցագրերի, առաջարկությունների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստում,
16) հանձնաժողովի էլեկտրոնային փոստ մուտք գործած հաղորդագրությունների հոսքի վերահսկում, էլեկտրոնային նամակագրության վարում,
17) մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում աշխատակազմի աշխատակիցներին՝ ընթացիկ գործավարության՝ որոշումների նախագծերի մշակման, գրությունների պատրաստման և այլ աշխատանքներում,
18) հանձնաժողովի կողմից ընդունվող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի խմբագրական սպասարկում,
19) բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքների իրականացում։

 Քարտուղարության բաժնի պետ՝        Ե. Գաբրիելյան

Հեռ. (047) 96-95-50

Subscribe to this RSS feed