Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորիգի արդյունքները 20.12․ 2021թ-ի դրությամբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2021թ. դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (13.12.2021թ.) համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնաճ և 4 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 9 դրամ (2.4%), ոլոռ 1 կգ՝ 9 դրամ (2.3%) և ոսպ 1կգ՝ 5 դրամ (0.6%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է կարտոֆիլ 1 կգ՝ 34 դրամ (10.7%), լիմոն 1 հատ՝ 16 դրամ (6.9%), սոխ 1 կգ՝ 17 դրամ (15.6%), և խնձոր 1 կգ՝ 17 դրամ (5.4%), ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա չեն: