Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 19․04․2022թ-ի դրությամբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. ապրիլի 19-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (11.04.2022թ.) համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 3 գնանկում:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գնաճ արձանագրվել է «Դիզվառելիք» 1 լ՝ 20 դրամ (3,2%) ապրանքային շուկայում, գնանկում՝ բենզին «Ռեգուլյար» 1 լ՝ 10 դրամ (2,0%) ապրանքային շուկայում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

* Ծանուցում՝  Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

Last modified onՉորեքշաբթի, 20 Ապրիլի 2022 12:45