Logo
Print this page

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 10․05․2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. մայիսի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 16 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (02.05.2022թ.) համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 6 գնաճ և 7 գնանկում:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնաճ արձանագրվել է ծխախոտ «Մալբորո» 1 տուփ՝ 6 դրամ (0,7%), գնանկում՝ «Ադամաթուզ» 1 կգ՝ 50 դրամ (6,2%) ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

 

Last modified onՉորեքշաբթի, 08 Հունիսի 2022 12:03
kargavorum.am կայքից օգտվելուց ակտիվ հղումը պարտադիր է © 2021