Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 13․06․2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հունիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (06.06.2022թ.) համեմատ, արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 6 գնանկում:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնաճ արձանագրվել է բենզին «Ռեգուլյար» 1 լիտր՝ 10 դրամ (1,9%), որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

Last modified onԵրեքշաբթի, 14 Հունիսի 2022 12:54