Logo
Print this page

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 18.07․ 2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հուլիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 54 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (11.07.2022թ.) համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 7 գնաճ և 4 գնանկում (գների մոնիթորինգ):

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

Last modified onԵրեքշաբթի, 19 Հուլիսի 2022 15:53
kargavorum.am կայքից օգտվելուց ակտիվ հղումը պարտադիր է © 2021