Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 28.11․2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. նոյեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (21.11.2022թ.) համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 8 գնանկում (գների մոնիթորինգ):
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է բենզին «Ռեգուլյար» 1լ՝ 10 դրամ (2 %), դիզվառելիք 1լ՝ 10 դրամ (2 %) և ձեթ «Ոսկե կաթիլ» 1լ՝ 13 դրամ (1,3%) ապրանքային շուկաներում:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով: