Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 12.12․2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (05.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնաճ և 9 գնանկում (գների մոնիթորինգ):

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է հեղուկ գազ 1լ՝ 20 դրամ (9.1 %) ապրանքային շուկայում:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով: