Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Դիտանցումների արդյունքների վերաբերյալ

21 Հունիսի 2011
 
   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի մասնագետները  շաբաթական դիտանցումներ են իրականացնում Ստեփանակերտ քաղաքի առևտրի կետերում մի շարք ապրանքատեսակների իրացման գների, հակամրցակցային համաձայնությունների առկայության, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության առկայության, տեղեկատվության տրամադրման գործընթացի վերաբերյալ:
   2011 թվականի հունիսի 6-20-ը իրականացված դիտանցումների  արդյունքում Ստեփանակերտի մի շարք առևտրի կետերում գնաճ է արձանագրվել «Կենդանական յուղ» ապրանքային շուկայում, մասնավորապես «Ռեդդի» կենդանական յուղը թանկացել է 500 դրամով, նախկին 3200 դրամի փոխարեն` վաճառվում է  3700 դրամով:
Նշված ապրանքատեսակի թանկացումը հիմնավորելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներից պահանջվել է հաշիվ ապրանքագիր ապրանքի ներկրման արժեքի վերաբերյալ:
   Գների զգալի իջեցում է արձանագրվել բանջարեղենի հատկապես` «Կարտոֆիլ» (նախկին 400 դրամի փոխարեն` 300դրամ), «Կաղամբ» (նախկին 250 դրամի փոխարեն` 150դրամ), «Լոլիկ» (նախկին 500 դրամի փոխարեն` 350դրամ), «Վարունգ» (նախկին 300 դրամի փոխարեն` 200դրամ),  «Լոբի» (նախկին 850 դրամի փոխարեն 600 դրամ) ապրանքային շուկաներում:
Last modified onՈւրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 15:03