Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Երեքշաբթի, 23 Օգոստոսի 2022

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 22.08․2022թ.-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. օգոստոսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (15.08.2022թ.) համեմատ, արձանագրվել է 10 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնաճ և 6 գնանկում (գների մոնիթորինգ):

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է ձեթ «Ոսկե կաթիլ» 1լ՝ 25 դրամ (2,3%) ապրանքային շուկայում:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

 

Subscribe to this RSS feed