Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Դիտանցում հունիսի 3-ի դրությամբ

03 Հունիսի 2020

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է  7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 4 գնաճ, 3 գնանկում: 
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 175 դրամ կամ 25.9%, վարունգ 1կգ՝ 17 դրամ կամ 5.7%,  ադամաթուզ 1կգ՝ 34 դրամ կամ 4.6% և շաքարավազ 1կգ՝ 2 դրամ կամ 0.7% ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ կամ 6.4%, լոլիկ 1կգ՝ 16 դրամ կամ 3% և հնդկաձավար 1կգ՝ 18 դրամ կամ 2.3% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում:

 

Last modified onՈւրբաթ, 07 Հոկտեմբերի 2022 16:06