Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հաստատվել է 110 կՎ լարմամբ էլեկտրական էներգիայի սակագին

25 Նոյեմբերի 2015

 

 

ԼՂՀ  հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 25–ինկայացել է հանձնաժողովի 14-րդնիստը: Քննարկվել է 110 կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի հարցը: Շահագրգիռ կողմերի և  պաշտոնական ներկայացուցիչների  հետ սակագնի հաշվարկի մաս կազմող համապատասխան ցուցանիշների վերաբերյալ  քննարկումների  արդյունքում Հանձնաժողովի որոշմամբ «Արցախէներգո» ՓԲԸկողմից 110 կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվել է 36 դրամ/կՎտժ: Ինչպես նշեց Լևոն Մնացականյանը Հանձնաժողովն առաջին անգամ է հաստատում 110 կՎ լարմամբէլեկտրական էներգիայի սակագին, քանի որ մինչ այդ 110 կՎ լարմամբ էլեկտրաէներգիայի սպառող չկար: Այժմ նման անհրաժեշտությունը պայմանավորված է  հանրապետությունում  արդյունաբերության զարգացման և հանքավայրերի շահագործման  հետ:

 

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր հեռուստածրագրերի կաբելային  հեռարձակմանը:  Ղեկավարվելով  ԼՂՀ-ում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի զարգացման քաղաքականությամբ  և    «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին  ԼՂՀ օրենքի դրույթներով՝  հայտարարվել է Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

 

Հանձնաժողովը բավարարել է  «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի ներկայացրած  հայտը և  տրամադրել 446.010 ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վարդաձոր և Ճանկաթաղ համայնքների տարածքում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար

 

Ամփոփվելեն  ‹‹Ոսպ››, ‹‹Բրինձ›› և ‹‹Ձեթ›› ապրանքային շուկաների կառուցվածքների ուսումնասիրության արդյունքներըՀանձնաժողովը որոշում էընդունել «Ռեյփսիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ձեթ» ապրանքային շուկայում գերիշխող ճանաչելու մասին (որպես ձեռքբերող ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի մեկ չորրորդից ավելին` 48.8%-ը):

 

Նիստում հաստատվելէ նաև Հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը:

 

Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:51