Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հանդիպում Հանձնաժողովում

 
30 Սեպտեմբերի 2016
Ս.թ սեպտեմբերի 29-ին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը հանդիպել  է «Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բաբլոյանի և Հայաստանի Համրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոսպորտի և սիրողական ռադիոկապին, «Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման, սիրողական ռադիոկայանների  գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններն ու որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունը ստուգելու» կարգի նախագծին վերաբերող հարցերը:
 Հանդիպման մասնակիցները մասնագետների մասնակցությամբ  ծանոթացել են նաև ռադիոսպորտի գրասենյակի կահավորման ընթացքին և նախանշել հետագա անելիքները:
Տեղեկատվության կարգով իրազեկում ենք, որ «ԼՂՀ ռադիսպորտի ֆեդերացիայի ակումբի» և սիրողական ռադիոկապի գրասենյակի վերանորոգումն ու տեխնիկական միջոցների ապահովումը Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացրել է  «Հայաստանի Հանրապետության  ռադիոսպորտի ֆեդերացիան»:
«ԼՂՀ  ռադիոսպորտի ֆեդերացիայի» և սիրողական ռադիոկապի գրասենյակը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 27 հասցեում գտնվող արհեստագործական ուսումնարանի տարածքում:
 
 
 
 
 
 
 
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:50