Logo
Print this page

Աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայում ուսումնասիրությունների համար

 
17 Փետրվարի 2014
Ի գիտություն հանրությանը`
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իրազեկում է, որ շարունակվում են սոցիալական նշանակության ապրանքային շուկաների ուսումնասիրությունները:
ԼՂՀ վարչապետի` 2014 թվականի փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը և հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով, ակնկալելով հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումներին:
 
kargavorum.am կայքից օգտվելուց ակտիվ հղումը պարտադիր է © 2021