Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր գումարվել է Հանձնաժողովի հերթական նիստը՝  Հանձնաժողովի անդամ Մարինա Սարգսյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը 76,0-87,6 մեգահերց, 87,8 մեգահերց, 88,0-88,2 մեգահերց, 88,4-88,6 մեգահերց, 88,8 մեգահերց, 89,0-89,2 մեգահերց, 89,4-89,6 մեգահերց, 89,8 մեգահերց, 90,0-91,0 մեգահերց, 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-101,0 մեգահերց, 101,2-101,4 մեգահերց, 101,6-102,2 մեգահերց, 102,4-103,1 մեգահերց, 103,3-103,4 մեգահերց, 103,6-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 106,1-108,0 մեգահերց հաճախություններում և հաճախությունների շերտերում` Արցախի Հանրապետության տարածքում հայտարարել էր ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

Մրցույթի մասնակիցները՝ «Փեյս» ՍՊ ընկերության և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ» կրոնական կազմակերպության լիազորված ներկայացուցիչները ներկայացրել են մրցութային առաջարկները:

Սահմանված կարգով նիստն ընդհատվել է մրցութային հայտերն ուսումնասիրելու նպատակով:

Last modified onՈւրբաթ, 25 Օգոստոսի 2023 12:29