Logo
Print this page

Հանձնաժողովի հերթական նիստի մասին

 
17 Ապրիլի 2014
2014 թվականի ապրիլի 18-ին ժամը 12:00-ին կառավարության նոր մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի կունենա ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստ:
Նիստում քննարկվելու են հետևյալ որոշումների նախագծերը.
 
«Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման լիցենզիաներ տրամադրելու և լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները սահմանելու մասին.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 17-ի թիվ 45Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
«Ֆեշն հաուս»«Բոմոնդ»«Ապեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանների, Հախումյան Լավրենտ և Աշոտ Գաբրիելյան անհատ ձեռնարկատերների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2013 թվականի գործունեության հաշվետվությունը հաստատելու մասին:
 
 

 

kargavorum.am կայքից օգտվելուց ակտիվ հղումը պարտադիր է © 2021