Logo
Print this page

«Արցախ գազ» ՓԲԸ նվազեցրել է սեղմված գազի իրացման գինը

29 Օգոստոսի 2020

Գերիշխող դիրք ունեցող «Արցախ գազ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 29-ին 1խմ սեղմված գազի իրացման գինը նվազեցրել է 10 դրամով՝

հաշվի առնելով տնտեսական պայմանների ազդեցության վերաբերյալ Հանձնաժողովի նախնական ուսումնասիրությունները:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 24-ին «Սեղմված գազ» ապրանքային շուկայում 1խմ-ի համար տեղի ունեցած 20 դրամ գնաճի կապակցությամբ Հանձնաժողովի կողմից նախաձեռնվել են ուսումնասիրություններ:

kargavorum.am կայքից օգտվելուց ակտիվ հղումը պարտադիր է © 2021