Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 02․05․2022թ-ի դրությամբ
- Բաժին Մոնիթորինգ
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից2022թ. մայիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (25.04.2022թ.) համեմատ, արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 7 գնաճ և 8 գնանկում:
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնաճ արձանագրվել է «Թթվասեր» 180 գր՝ 43 դրամ (17,0%), գազավորված քաղցրացված ըմպելիք «Կոկա կոլա» 1 լ՝ 5 դրամ (1,0%), գնանկում՝ «Ադամաթուզ» 1 կգ՝ 25 դրամ (3,0%) ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:
* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով: