Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 29.08․2022թ.-ի դրությամբ
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից օգոստոսի 29-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 54 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (22.08.2022թ.) համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնաճ և 7 գնանկում (գների մոնիթորինգ):
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է դիզվառելիք 1լ՝ 10 դրամ (1,5 %) ապրանքային շուկայում:
* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:
- Բաժին Մոնիթորինգ