Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հանձնաժողովի անդամ

ԱՐԵՎԻԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1988թ. 15 նոյեմբերի, ԱՀ ք.Ստեփանակերտ

Կրթություն
1995-2005թթ. ք. Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2005-2009 թթ. Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն-ֆրանսերեն» բաժինը:
Աշխատանքային գործունեություն
2010-2011թթ. ԱՀ ՀԾՏՄԿՊՀ աշխատակազմի առաջին կարգի մասնագետ:
2011-2013 թթ. ԱՀ ՀԾՏՄԿՀՊ նախագահի մամուլի քարտուղար:
2013-2014թթ. ԱՀ ՀԾՏՄԿՊՀ ԶԼՄ-ների հետ կապերի գծով գլխավոր մասնագետ:
2014-2015թթ. ԱՀ ՀԾՏՄԿՊՀ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ:
2016-2019թթ. ԱՀ ՀԾՏՄԿՊՀ աշխատակազմի գլխավոր մասնագետ:
2019-2023թթ. ԱՀ ՀԾՏՄԿՊՀ աշխատակազմի հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժնի պետ:

2023թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  անդամի պաշտոնին՝  հինգ տարի պաշտոնավարման  ժամկետով:

Այլ տվյալներ

2016 թվականի հոկտեմբերի 19-ից 21-ը, ք. Երևանում մասնակցել է Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 44-րդ աշնանային նստաշրջանի «Արդյո՞ք ապագայում կունենանք անվճար հեռուստատեսություն» և «Մեդիան ճգնաժամային իրավիճակում. կարգավորողի դերը» խորագրով թեմանների քննարկմանը:
2017 թվականի հոկտեմբերի 10-ից 12-ը, ք. Վիեննայում մասնակցել է Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 46-րդ աշնանային նստաշրջանի «Նորությունները թվային դարում. կարգավորողի դերը» խորագրով թեմայի քննարկմանը:

2017 թ. պարգևատրվել է պատվոգրով Արցախի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյանի կողմից:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի մեկ դուստր:

Կուսակցական պատկանելիություն:

Անկուսակցական է:

 

 

Last modified onԵրկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 12:49